20-07-2017 16:33

Կրեմլը՝ բլոգեր Լապշինի արտահանձնման հնարավորության մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բաքվում դատապարտված բլոգեր Լապշինին Ռուսաստանին արտահանձնելու հարցը «Կրեմլի թեման չէ»:
Բաքվի դատարանը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Լապշինին դատապարտել է երեք տարվա ազատազրկման՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության համար: 2016թ. դեկտեմբերի կեսերին Լապշինը գրել էր, որ իրեն ձերբակալել են Մինսկում՝ Ադրբեջանի հարցման հիման վրա: Նշենք, որ Ադրբեջանում նա ներառված է «սև ցուցակում»՝ առանց Բաքվի հետ խորհրդակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի համար:
Ընդ որում դատապարտյալի փաստաբան Էդուարդ Չերնինը հայտարարել է, որ չի բացառում Լապշինի արտահանձնումը Ռուսաստանին, Իսրայելին կամ Ուկրաինաին, «որոնց քաղաքացին էլ նա հանդիսանում է»:
« Ոչ, դա Կրեմլի թեման չէ»,- հայտարարել է Պեսկովը պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլում հետևում են այդ թեմային և կպնդե՞ն արդյոք արտահանձնման վրա»:
Բլոգերին մեղավոր են ճանաչել Լեռնային Ղարաբաղի տարածքն ապօրինի՝ առանց Ադրբեջանի ղեկավարության թույլտվության հատելու մեջ:
Դատախազը պահանջել է բլոգերին դատապարտել 6,5 տարի ազատազրկման, սակայն դատարանը ապացուցված չի համարել Լապշինի կողմից երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու վերաբերյալ հանրային կոչեր անելու փաստը:
Ադրբեջանի «սև» ցուցակում ներառված են մի շարք արտասահմանյան քաղաքագետներ, հայտնի քաղաքական գործիչներ, արտիստներ, նկարիչներ, դերասաններ,մշակույթի և արվեստի գործիչներ: