Բավ է պառակտվել
11-06-2016 08:16

Գերմանիայի ՍԴ-ն հաստատեց ցեղասպանության բանաձևի բողոքարկումը

Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար, մամլո խոսնակ Միխայել Ալլմենդինգերը հաստատեց, որ դատարանը ստացել է Հայոց ցեղասպանության բանաձևի հետ կապված բողոք։

«Դաշնային Սահմանադրական դատարանը ստացել է սահմանադրական բողոք՝ ընդդեմ այսպես կոչված «Հայկական բանաձևի», որն ընդունվել է Բունդեսթագի կողմից 2016թ․-ի հունիսի 2-ին։Ներկա պահին հավելյալ տեղեկատվությունը հասանելի չէ»,- ասաց Միխայել Ալլմենդինգերը՝ հավելելով, որ անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով չի կարող ասել բողոքարկողի անունը։

Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ թուրք իրավաբան Մելիհ Աքքուրթը Գերմանիայի Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել, որով պահանջում է չեղարկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը:

Իր այդ քայլը թուրք իրավաբանը բացատրել է այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանությունների կանխարգելման և պատժման համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է, որ ցեղասպանությունների թեմայով որևէ որոշում կայացնելու իրավասություն կարող են ունենալ միայն դատարանները: