Բավ է պառակտվել
13-05-2016 14:35

Հրամանատար. Պերմյակովը ոչնչով չի տարբերվել ծառայակից ընկերներից

Պերմյակովի ծառայակիցներն, ընտանեկան հանգամանքներից ելնելով, չեն ներկայացել նիստին, և դահլիճում ընթերցվել են նրանց նախաքննական ցուցմունքները
Ավետիսյանների սպանության գործով Գյումրիում մայիսի 13-ին ընթացող դատական նիստում ընթերցվեցին Վալերի Պերմյակովի ծառայակիցների ցուցմունքները:

Նիստի սկզբում դատարանում ընթերցվեցին Պերմյակովի ծառայակիցների գտնվելու վայրի վերաբերյալ հայտարարություններ։

Ռազմակայանից ստացված հայտարարության համաձայն` Ռոման Մալցովը չի եղել բնակության հասցեում, իսկ Անդրեյ Նիկիշինը և Դենիս Տարասովն անձամբ հայտարարություն էին ուղարկել, որ ընտանեկան հանգամանքներից ելնելով` չեն կարող ներկա գտնվել Գյումրիում ընթացող դատավարությանը և համաձայն են, որ դահլիճում ընթերցվեն իրենց նախաքննական ցուցմունքները։
Վկա Մալցովն իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ «Ռիժիկը» (Պերմյակովին այդպես էին կոչում ծառայակիցները) ոչնչով չի տարբերվել մյուսներից. «ոչ մի տարօրինակություն ու հոգեկան շեղում չեմ նկատել»։
Պերմյակովի անմիջական հրամանատար, ավագ լեյտենանտ Նիկիշինը ևս իր ցուցմունքում նշել էր, որ Պերմյակովը ոչնչով չի տարբերվել իր ծառայակից ընկերներից։
«Նույնիսկ ոչ մի խնդրանքով կամ բողոքով չի դիմել ինձ։ Ծառայության ընթացքում կարգապահական վարույթ նրա նկատմամբ չի հարուցվել, մեկուսարանում չի նստել, ստացիոնար բուժման չի ենթարկվել»,- նշված է Նիկիշի նախաքննական ցուցմունքում։
Դատական նիստը շարունակվում է։