Բավ է պառակտվել
12-05-2014 16:00

Պետք է հրաժարվել կուտակային կենսաթոշակներից՝. ԲՀԿ-ական պատգամավոր

Այսօր, ՀՀ ԱԺ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ պետք է հրաժարվել կուտակային կենսաթոշակներից` հօգուտ փոքր բիզնեսի: Նա ուշադրություն է դարձրել, որ 2014 թ. քաղաքացիների կուտակային կենսաթոշակային հաշիվների համաֆինանսավորման համար բյուջեով նախատեսված է հատկացնել 20,6 միլիարդ դրամ (50 միլիոն դոլար): Նույնքան է կազմում փոքր բիզնեսի համար նախատեսվող շրջանառության հարկի եւ լիցենզավորված վճարումների եկամուտը: «Եկեք թեկուզ ժամանակավորապես վերացնենք այն` երեք տարով: Այդ ժամանակ փոքր բիզնեսի 68 հազար սուբյեկտ կկարողանա ստեղծել առնվազն մեկ աշխատատեղ: Այդ աշխատատեղերից եկամտահարկի վճարումները ամբողջությամբ կփոխհատուցեն տվյալ օրենքը», - նշել է Մելքումյանը:

Ըստ նրա անհրաժեշտ է հասկանալ, թե կկարողանան արդյոք Հայաստանում արդեն գրանցված կենսաթոշակային հիմնադրամների օպերատորները գործել, եթե կենսաթոշակային համակարգն ամբողջությամբ չեղյալ հայտարարեն կամ էլ դարձնեն կամավոր: «Մասշտաբի ազդեցությունը նրանց թույլ չի տա շահավետ աշխատել փոքր միջոցներով», - նշել է Մելքումյանը: Սակայն միեւնույն ժամանակ, ըստ նրա, անհրաժեշտ է վճռել, թե ինչ տեղի կունենա 1,3 – 1,4 միլիարդ դրամի հետ (3,1 միլիոն դոլար), որոնք ՀՀ 40 տարեկանից ցածր 127 հազար քաղաքացիներ արդեն ներդրել են համակարգում:

Հիշեցնենք, որ օրինագծում առաջարկվող միջոցները ժամանակավոր են կիրառվում, մինչեւ նոր օրենսդրության ընդունումը` ըստ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի վճռի: Օրենքների վերջնական փաթեթը պետք է ընդունվի մինչեւ սեպտեմբերի 30-ը: Այսպիսով, Հայաստանում հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ժամանակավորապես կվերածվի կամավորի: