Բավ է պառակտվել
21-08-2014 16:19

Գարեգին Բ-ն ցավակցագիր է հղել Հռոմի պապին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին` ավտովթարի հետևանքով նրա հարազատների ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին gisher.news-ին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում ու ցավակցում Ձեզ և Ձեր հարազատներին: Աղոթում ենք, որ Տերն Իր սիրո և ողորմության մեջ ընդունի նրանց հոգիները… և մխիթարություն պարգևի Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին ու հարազատներին: Թող Բարձրյալն Աստված օգնական լինի Ձեզ և դժվարին այս պահին զորացնի` հաղթահարելու մեծ կորստյան ցավը և շարունակելու Ձեր աստվածահաճո հովվապետական առաքելությունը»,- ասված է Վեհափառ հայրապետի ցավակցական ուղերձում: