Բավ է պառակտվել
17-05-2014 13:42

Կանաչապատ տարածքների բացակայության պատճառով Երևանի Կենտրոնի բնակիչները բողոքում են

Հատկապես ամռանը Երևանի բնակիչները կանգնում են խնդրի առաջ, շոգ է ու բավականին տոթ, որտե՞ղ զբոսնել, եթե ամեն քայլափոխին կարելի է հանդիպել սրճարանների, իսկ ահա ծառաշատ վայրեր գտնելը դժվար է: Փոքրիկներին, թե ձմռանը և թե ամռանը ամեն օր անհրաժեշտ է զբոսանքի տանել, եթե ձմռանը 1 ժամ զբոսանքը բավական է, ապա շոգ ամիսներին նրանց հարկավոր է մի քանի ժամ: Հատկապես վերջին շրջանում ակտիվիստները սկսել են պայքարել կանաչ տարածքների համար, սակայն Կենտրոնի բնակիչներն այդուհանդերձ դժգոհում են:

Gisher.news-ի հետ զրույցում Տիկին Սուսաննան նշում է, որ Կենտրոն համայնքում ապրելով կրկին կանգնում են նույն խնդիրների առաջ, ինչ որ ծայրամասերի բնակիչները: Բավականին շոգ է, օդը կեղտոտ, իսկ աղմուկի մասին խոսելն արդեն ավելորդ է: Թոռնիկին զբոսանքի տանելու համար երբեմն ստիպված է լինում օգտվել տրանսպորտից, ամենալավ ու հանգիստ զբոսայգին իր համար Մանկական Երկաթուղին է:
Շաբաթվա վեց օրը մարդիկ աշխատում են, իսկ ահա կիրակի օրը հանգստին նվիրելու փոխարեն զբաղվում են տնային գործերով, այսպիսով հանգստանալու ժամանակ չի մնում: Այնինչ, ինչպես տիկին Սուսաննան է նշում, ոչ միայն կիրակի, այլևս ամեն օր է հարկավոր ընտանիքներով դուրս գալ զբոսանքի: Սակայն նկատում է, որ Երևանում կանաչ տարածքների խիստ պակաս է զգացվում, ավելին, եթե ցանկանում են զբոսաշրջիկներին գրավել, հարկավոր է կանաչ տարածքներն ավելացնել, այլ որ թե սրճարանները:

Մեզ հետ զրույցում տիկին Ռիման նշեց, որ հայ երեխաները բավականին բարդույթավորված են, հարկավոր է շատ հաճախ նրանց տանել զբոսանքի, բացի այդ, հետևել, որպեսզի նրանք շփվեն հասակակիցների հետ: Իսկ ահա ինքը ամեն օր իր թոռնիկներին տանում է զբոսանքի, քաղաքի Կենտրոն գալու կարիք էլ բնավ չի զգում:
Քաղաքացիների մեծամասնությունը դժգոհում է կեղտոտ օդից ու աղմուկից: Իսկ ահա հայ ընտանիքները հանգստի պակաս ունեն, դա կապված է նաև ֆինանսական հնարավորությունների հետ:
Այդուհանդերձ, ցավալի է բայց փաստ, որ մարդիկ այսօր ավելի հեշտությամբ կարողանում են հանգստանալ Հայաստանից դուրս, այսպես է կարծում տիկին Սուսաննան, նշելով, որ Հայաստանում հանգիստը բավականին թանկ արժե, իսկ ամենօրյա հանգստի ցանկում է սրճարանն ու մանկական ժամանցի վայրերը: Նա նշեց, որ նախկինում Մոնումենտի զբոսայգին բավականին ճանաչված էր, իսկ այսօր նա չի էլ ցանկանում գնալ այնտեղ, քանի որ ծառ չի մնացել, առաջվա հետաքրքրություններն այլևս չես գտնի: Մնում է միայն բավարարվել սեփական շենքի բակով կամ հարակից տարածով:

Սյուզի Ասատրյան