13-12-2016 13:07

«Կալաշնիկով»-ն ու Միշա Գալուստյանը կզբաղվեն սթրայքբոլի զենքի արդիականացմամբ

«Կալաշնիկով» կոնցեռնն ու ռազմա-մարտավարական խաղերի ֆեդերացիան(ՌՄԽՖ), որը ղեկավարում է շոումեն Միքայել Գալուստյանը, ստորագրել են գործընկերության և համագործակցության համաձայնագիր ՝ քաղաքացիական ժամանակակից կրակային հրաձգային համակարգերի և ռազմա-մարտավարական՝ սթրայքբոլ, լազերթագ և ֆայըրթագ խաղերում կիրառվող սարքավորումների արդիականացման ոլորտում:
« Համաձայնագիրը նախատեսում է նաև առողջ ապրելակերպ և սպորտային նվաճումներ քարոզող համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացում, ինչպես նաև երիտասարդությանն ուղղված համատեղ առողջապահական-կրթական ծրագրերի իրականացում»,- հայտնում է կոնցեռնի պաշտոնական կայքը:
Վստահ եմ, որ կոնցեռնի և ՌՄԽՖ-ի համատեղ աշխատանքը կնպաստի երիտասարդության շրջանում ռազմա-մարտավարական խաղերի տարածմանը»,- նշել է «Կալաշնիկով» կոնցեռնի մարքեթինգի և վաճառքների գծով տնօրենի տեղակալ Վլադիմիր Դմիտրիևը, և ավելացրել.«Բացի այդ մեր համագործակցությունը լավ կանդրադառնա ռազմա-մարտավարական սթրայքբոլ, լազերթագ և ֆայըրթագ խաղերում կիրառվող ժամանակակից սարքավորումների զարգացման վրա»:
ՌՄԽՖ-ի նախագահ Միքայել Գալուստյանը նշել է, որ « Կալաշնիկով» կոնցեռնի հետ աշխատելու գաղափարը վաղուց էր ծնվել:« Ուրախ եմ, որ այժմ մենք կկարողանանք կիրառել մեր փորձը՝ այդ սարքավորումների ռուսական տեսակների արտադրման և թեստավորման մեջ: Վստահ եմ, որ կոնցեռնի ստեղծած զենքերը պարապմունքների և խաղերի ժամանակ մեծ պահանջարկ կվայելեն ո՛չ միայն Ֆեդերացիայի մասնակիցների, այլև Երիտբանակի (Юнармия) և երիտասարդական հայրենասիրական շարժման կողմից»,- նշել է Գալուստյանը: