Բավ է պառակտվել
19-11-2015 07:11

Ինչպե՞ս ընտրել ամանորյա տոնի հիմնական խորհրդանիշը

Եղևնուց մինչև խեժափիճի
Հոկտեմբերի վերջին առևտրային կենտրոնների խանութներում ավանդաբար սկսվում է արհեստական անտառային գեղեցկուհիների վաճառքը: Ըստ վաճառողների, մինչև ամանոր պահեստներում գործնականորեն ոչ մի սինթետիկ տոնածառ կամ սոճի չի մնում` ամբողջը գնում են: Տեսականին ներառում է փշատերևների բոլոր ներկայացուցիչներին` եղևնի, սոճի, խեժափիճի և նույնիսկ մայրի: Նրանք միմյանցից տարբերվում են փշի որակով, երկարությամբ, փարթամությամբ, գույներով ու չափերով: Վաճառողները խոստովանում են, որ վերջին երկու տարիների ընթացքում փշատերև գեղեցկուհիների սինթետիկ անալոգների վաճառքն ավելանում է: Եվ այդ ամենն ի շնորհիվ իրենց պրակտիկությանը, անվտանգութիանն, տեղադրման հարմարավետությանը:
Կանաչ գույնից մինչև փոշեպատ
Խանութներում գերակշռում են տոնածառի կանաչ գույնը, ի դեպ դրանք կարող են լինել տարբեր երանգների ու պայծառության: Վաճառքում կան կապույտ և ճերմակ եղևնիներ: Կան նաև կանաչ ծառեր ճյուղերի «ձյունածածկ ծայրերով, ինչպես նաև օպտիկական մանրաթելերով, որոնք շողշողալու տպավորություն են թողնում»: Վերջիննեիս նախկինում ժողովրդականություն էին վայելում գնորդների շրջանում, բայց հիմա սիրահարները ավելի շատ նախընտրում են գնել բնական կանաչ տոնածառ, առանց ավելորդությունների: Վաճառասեղաններին դժվար թե կարողանաք գտնել ծառեր, վրան արդեն կախված ամանորյա խաղալիքներով` դրանք առավելագույնը կարող են զարդարված լինել կոներով: Գնորդներ նախընտրում են պարզ տարբերակը, որպեսզի կարողանան ինքնուրույն զարդարեն տոնածառը: Արդեն մի քանի տարի է, մեծ ժողովրդականություն են վայելում արհեստական ծառերը, որոնք անտառային գեղեցկուհիների կրկնօրինակն են: Օրինակ, նորություն է պոլիվինիլքլորիդային ծառը: Այն շատ նման է բնականին` ոչ միայն փշերով այլ նաև բնով և նույնիսկ կեղևով: Այն ունի մի շարք դրական հատկանիշներ` հիպպոալերգիկ է, անվնաս, փշերը և գույնը չեն թափվում, և չի այրվում, բունը և փշերը պատված են ինքնակարգավորվող հրդեհի մարման թաղանթով: Այս տարի առաջին անգամ վաճառքում հայտնվել է PVC- ից պատրաստված տոնածառ` ներկառուցված շղթաներով, որոնք առկայծում են տարբեր գույներով: Ինչ տեսակի նյութ էլ որ օգտագործի արտադրողը, ամենակաևորը որակն է և անվտանգությունը: Վաճառողները խորհուրդ չեն տալիս գնել Չինաստանում արտադրված արհեստական տոնածառեր, քանի որ իրենց արտադրանքի մեջ հաճախ օգտագործում են ցածր որակի նյութեր և վնասակար ներկանյութեր: Նրանք լույսերի ջերմությունից կարող են արտադրել մարդկանց համար վտանգավոր թունաքիմիկատներ:
Հավաքում ենք տոնածառը
Արհեստական տոնածառերը, բաժանվում են ամրացման երկու տեսակի` բացվող և հավաքվող: Բացովողները անձրևանոցի նման են բացվում:Ճյուղերն արդեն ամրացված են բնին, պետք է միայն «բացել»: Այս տեսակի ծառերը շատ հեշտ են տեղադրվում: Հավաքվող տարբերակում պետք է նախ բունը հավաքել ապա «տեղադրել» ճյուղերը:
Ձնե մարդը և սոճուց շղթաները
Տան զարդարանքի համար տոնածառերի այլընտրանք կարող է լինել արհեստական սոճու շղթաները, տոնի նախօրեին այնպիսի ապրանքների պահանջարկն աճում է: Ինչպես նաև ժողովրդականություն են վայելում Սուրբ Ծննդյան այնպիսի կոմպոզիցիաները, ինչպիսիք են ներկառուցված լուսարձակմամբ ձնե մարդիկ, դիոդային լամպերով հյուսիսային եղջերուները , ոսկե բուերը, Ձմեռ պապը նվերների հետ և ուրիշներ: Դրանք մեծ մասամբ ձեռք են բերում մասնավոր տների և քոթեջների բնակիչները, տան դիմացի բակը զարդարելու և տոնական տրամադրություն ստեղծելու համար:
Գրասենյակային տարբերակ
Գրասենյակները, խանութները և սրահները զարդարելու համար կարելի է գնել 45 սմ փոքր ամանորյա ծառեր, պատվանդանի վրա կամ տոպրակի մեջ`դա սեզոնի վերջին միտումներից է: Օրիգինալ են նայվում նաև ուղղակիորեն պատին կպցվող եղևնիները:
Ինչպես ընտրել արհեստական տոնածառ
1. Տոնածառի պատվանդանը պետք է պատրաստված լինի ուժեղ և կայուն նյութից, օրինակ մետաղից: Դա գալիս է ամբողջական ծառի ամրակների հետ:
2. Ստուգեք փշի որակը, եթե դրանք կոշտ են ապա մեղմորեն ձգեք փշերը, դրանք չպետք է դեֆորմացվեն կամ թափվեն: Ճյուղերը պետք է ճկուն լինեն: Եթե փշերը փափուկ են` շոյեք փշի «աճին» հակառակ: Այն պետք է արագ վերադառնալ իր դիրքին, և վրան կոտրած տեղեր չպետք է մնան:
3. Փշերը չպետք է ճանկրեն, ծակեն կամ կտրեն, դրանցից չպետք է կախ գան մետաղալարի հատվածներ:
4. Վաճառողից խնդրեք որակի վկայական: