Բավ է պառակտվել
28-02-2014 12:46

Հղիների և ՀԿ-ների բողոքը կարծես թե դրական արդյունք է տալիս

Քիչ առաջ ՛՛Կանանց ռեսուրսների կենտրոն՛՛ ՀԿ նախագահ Լարա Ահարոնյանը համացանցում տեղադրեց տեղեկատվություն ըստ որի ՀՀ առողջապահության նախարարությունից իրենց է զաննգահարել Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարիներ Սարիբեկյանը և նշել, որ հղիներին տրվող որոշ ծառայությունների վճարների մասին որոշումը կասեցվել է:

՛՛ՇՏԱՊ. Առողջապահության նախարարությունից հենց նոր զանգահարեց մեզ տիկին Սարիբեկյանը և հայտնեց, որ երեկ երեկոյան ուշ ժամի հետ են կանչել որոշումը: Հղիների հարցով առհասարակ ոչ մի վճար չի լինի, իսկ այն ինչ եղել է մինչև հիմա, նշեց որ մի քանի հիվանդանողներում ներդրել էին փորձնական վճարներ, դրանք էլ այսուհետ չեն լինի:
Այսօրվանից կարող եք պահանջել Ձեզ հասանելիք անվճար բուժօգնությունը:
Իսկ պոլիկլինիկաների բուժզննման սակագների հարցը առհասարկ դնելու են քննարկման: Այսինքն՝ այս պահի դրությամբ ոչ մի վճարներ չեն իրականացվելու: ՈՒՍՏԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ԵՆՔ ԳՏՆՈՒՄ ԵՐԹ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՅՍՕՐ՝ քանի որ մեր պահանջները այս պահի դրությամբ բավարարված են:
ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ՝ մենք հետամուտ կլինենք այս գործի ընթացքին և եթե որևէ՝ հասարակության համար բացասական փոփոխություններ լինեն, մենք անպայման կնախաձեռնենք համապատասխան քայլեր և բոլորս միասին վերկսկսենք պայքարը:
ԵԹԵ ԲՈՒԺԶՆՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵԶՆԻՑ ՓՈՐՁԵՆ ԳԱՆՁԵԼ ԳՈՒՄԱՐ ԴԻՄԵՔ ՄԵԶ՜ Կանանց ռեսուրսային կենտրոն /094 56 56 26/ և մենք պաշտոնապես քայլեր կձեռնարկենք:՛՛,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մեր այն հարցին, թե այս տեղեկատվությունը ճշգրի՞տ է, թե՞ ոճչ Լարա Ահարոնյանը նշեց, որ այս պահին իրենք գնում են ճշտելու. ՛՛Ուզում ենք վստահ լինել և ուզում ենք, որ մեր առաջ ասեն, որ որոշումը կասեցվել է՛՛,-նշեց նա:
Այժմ նրանք գնում են ՀՀ առողջապահության նախարարության շանքի մոտ: