Բավ է պառակտվել
30-05-2014 12:25

ԿամԱզի հայազգի վարորդը չի կարողանում ընտանիքի անդամների հետ կապ հաստատել. փաստաբան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը նշել է, որ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանում նախորդ տարի վթարի ենթարկված «ԿամԱԶ»-ի վարորդ հայազգի Հրաչյա Հարությունյայի գործով դատաքննություն է ընթանում, որի ընթացքում հարցաքննվում են գործով տուժած ճանաչված անձինք:
Գործով տուժածները հարցաքննվում են գրավոր ընթացակարգով, որին սակայն Հարությունյանի փաստաբանները դեմ չեն: Նրանք, ըստ Թումանյանցի, դեմ են, որ նույն ընթացակարգով հարցաքննվեն նաև ոստիկանները, ովքեր հայտնել էին, թե իբր դեպքից անմիջապես հետո Հրաչյա Հարությունյանն իրենց կեղծ փաստաթուղթ է ներկայացրել:

՛՛Եվ բացի այդ ամենից, պետք է անձամբ հարցաքննվի այն վարորդը, որը ընթացել է ավտոբուսի հետևից: Նրանք անձամբ պետք է հարցաքննվեն, այլ ոչ թե հիմնվեն գրավոր ցուցմունքների վրա՛՛, -նշեց Երանուհի Թումանյանցը:

Իրենք հետևում են դատաքննության ընթացքին և առայժմ որևէ խախտում չեն արձանագրել. Հրաչյա Հարությունյանն ինքն էլ դեմ չէ պարզել իրականությունը և ավելին, ընդունել է մեղքը:

Եվ Թումանյանցը, և ասուլիսին ներկա Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը վստահեցրին, որ ամբաստանյալի առողջական վիճակը լավ է, ուղղակի խնդիրն այն է, որ նրա հետ խոսել չեն կարողանում:

Հիշեցնենք` 2013-ի հուլիսի 13-ին բեռնատարի հայազգի վարորդը չէր կարողացել կառավարել մեքենան և Նոր Մոսկվայում վթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էին ավտոբուսի 18 ուղևորներ և շուրջ 40-ն էլ ստացել էին վնասվածքներ: Նրան մեղադրաքն էր առաջադրվել ՌԴ Քր. Օր.-ի երկու հոդվածներով, որոնցից մեկը վերաբերում էր կեղծ փաստաթղթեր ներկայացնելուն: Այս մեղադրանքը սակայն Հրաչյա Հարությունյանը չէր ընդունել:

 

br /