Բավ է պառակտվել
07-06-2014 16:33

Վրաստանում ու Թուրքիայում տարեկան հանգստանում է մոտ 150 000 հայաստանցի.սոցիոլոգ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ընդգծեց, որ Հայաստանում ներգնա զբոսաշրջությունը 3 անգամ կրճատվել է՝ ի համեմատություն սովետական տարիների: «Պատճառը պարզ է, եթե սովետական տարիներին Հայաստանում կար 110 առողջարան ու հանգստյան տուն, ապա այսօր դրանց թիվը հասել է 11-ի։ 200 պիոներական ճամբար կար, որտեղ տարեկան 200 000 երեխա էր հանգստանում, դրանց թիվը կրճատվել է 10 անգամ և՛ քանակով, և՛ ծավալով, և՛ ամենակարևորը՝ եղածների գները «ֆանտաստիկ բարձր են»,-շեշտադրեց սոցիոլոգը: Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ եթե նախկինում գումար չունեինք և ստիպված գնում էինք Ջերմուկ, Հանքավան կամ Սևան երկշաբաթյա հանգստի, այսօր արդեն այդ գումարով կարող ենք գնալ ցանկացած երկրի հանգստավայր և հետն էլ բավական բարձր որակի սպասարկում ստանալ: «Ներկայումս Վրաստանում ու Թուրքիայում տարեկան հանգստանում է մոտ 150 000 հայաստանցի, քանի որ այնտեղ գները բավականին մատչելի են։ Եվս 150 000-ը հանգստանում է այն ազգականների մոտ, ովքեր ապրում և աշխատում են դրսում։ Եվ կա մի փոքր շերտ՝ 3%-ը, որ էլիտար կուրորտներում է հանգստանում»,- նշեց նա և ավելացրեց, թե փաստորեն միայն ընտանիքների 15%-ն է կարողանում փակել նորմալ հանգստի ծախսերը:
Ասուլիսին ներկա հոգեբան Աննա Բադալայնն էլ հիշեցրեց, որ հանգիստը, ոչ միայն յոըրաքանչյուրից իրավունքն է, այլ նաև սա անհարաժեշտություն է հոգեբանական բալասնի համար: «Ամբողջ տարին աշխատելու համար անհրաժեշտ է մինիմում յոթ օր հանգստանալ: Իսկ հանգստի տարբերակը կապված է անհատի խառնվածքով, բնավորությամբ, ապրելակերպով ու աշխատանքի բնույթով», մանրամասնեց հոգեբանը: