Բավ է պառակտվել
05-02-2014 14:39

Փետրվարի 18-ին կայանալիք երթով Հայրիկյանը չի ցանկանում խանգարել Րաֆֆի Հովհաննիսյանին

 Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ասաց, որ փետրվարի 18-ին Ազատության հրապարակում պատրաստվում է հանրահավաք անցկացնել:
Ըստ Հայրիկյանի այդ օրն իրենց համար բավականին կարևոր է, ծրագրել են ավտոերթ անցկացնել:Այդ օրը հանրությանը կներկայանան ԱԻՄ-ին անդամագրված նոր մարդիկ: Երթը կշարունակվի Երևանի փողոցներով, այնուհետև կմեկնեն Գառնի:
ԱԻՄ-ականների երթը տեղի կունենա ժամը 16.00-ին:

Նշենք, որ նույն օրը, նույն վայրում հանրահավաքի է պատրաստվել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ Հայրիկյանի՝ Ժառանգականների հավաքի ձևաչափը դեռևս որոշված չէ, ուստի իրենք որևէ մեկին չեն պատրաստվում խանգարել:
ԱԻՄ առաջնորդը նշեց, որ եթե անգամ, ինչ-որ մեկը փետրվարի 18-ին ցանկանա իր հարթակից ելույթ ունենա, անգամ հակակարծիքների դեպքում իրենք հանգիստ կլսեն:
՛՛Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում խոսքը հավաքի մասին չէ, նա ասելու բան ունի, սակայն դրա համար տարբեր ձևեր կան, մենք հրավիրել ենք բոլոր ազատասեր մարդկանց, կարող են գալ ու մասնակցել՛՛,-նշեց Հայրիկյանը:
Հայրիկյանը բոլոր պայքարող ուժերին կոչ է անում փետրվարի 18-ին միանալ երթրին, քանի որ ցանկացած պայքարի հիմքում ընկած է իր կողմից առաջ քաշված գաղափարախոսությունը՝ ինքնորոշում: