Բավ է պառակտվել
11-03-2014 17:34

Հայերը Պահք պահում են նիհարելու՞, թե հավատքի համար

Պահքը մարդու համար ոչ միայն սննդից հրաժարվելու և այդպես ինչ-որ զոհողության գնալն է, այլև հոգևոր վերելքի հնարավորություն է: Սակայն դիետոլոգները Պահքը չեն դիտարկում հավատքի ու Քրիստոնեության տեսանկյունից: Դիետոլոգիայի եւ բժշկության տեսանկյունից պահք պահելը մի շարք դրական եւ բացասական կողմեր ունի: Այս մասին այսօր, մարտի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում պատմեց դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

Ըստ դիետոլոգի Մեծ պահքի 3 մոտեցում կա: Ամենատարածված մոտեցումը կենդանական ծագման ցանկացած սննդամթերքից հրաժարվելն է՝ բացի մեղրից: Այսինքն՝ պահք պահողը հրաժարվում է կաթնամթերքից, մսից, ձկից, ծովամթերքներից, ձվից ու յուղից եւ միայն բուսական ծագման սնունդ է օգտագործում:
Երկրորդ մոտեցումն ընդհանրապես որեւէ տեսակի սննդամթերքից հրաժարվելն է՝ բացի հացից ու ջրից:
Երրորդ մոտեցումը ծոմ է ենթադրում՝ հրաժարում ցանկացած տեսակի սննդից ու ջրից:

Իսկ ահա հայերը Մեծ պահք են պահում՝ հրաժարվելով կենդանական ծագման սննդից ու ալկոհոլից: Արդյո՞ք դա օգտակար է, թե՞ ունի նաև բացասական կողմեր, բացահայտում է դիետոլոգը.
«Դիետոլոգիայի տեսանկյունից 48 օր տեւողությամբ բուսակերությունն ունի մի շարք դրական եւ բացասական կողմեր»,- ասաց Վարդանուշ Պետրոսյանը: Ըստ նրա դրական կողմը այն է, որ առաջին հերթին՝ Մեծ պահքին հետեւող մարդը դադարում է կենդանական ճարպեր օգտագործել, որոնք չափազանց շատ օգտագործելու դեպքում կարող են սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի եւ ճարպակալության պատճառ դառնալ:
Բացի դրանից՝ բուսական ծագման սնունդն ավելի հարուստ է բջջանյութերով:

Խոսելով Պահքի բացասական կողմերից դիետոլգը հավելեց, որ առանց կենդանական ծագման ուտելիքի՝ սննդակարգը չի կարող ճիշտ եւ բալանսավորված լինել:

«Մարդը սպիտակուցների, В12 եւ D վիտամինների եւ հանքային աղերի, հատկապես՝ երկաթի եւ կալցիումի պակաս կունենա»,- ասաց դիետոլոգը :

Ըստ նրա եթե պահք պահող մարդն այս տարրերի պակաս ունի, նրա դեպքում ցանկալի է դրանք վիտամինների տեսքով օգտագործել:

Ինչպես եկեղեցու հայրերն, այնպես էլ Վարդանուշ Պետրոսյանը հիշեցնում է, որ Մեծ պահքն առաջին հերթին եկեղեցական խորհուրդ ունի, այլ ոչ դիետիկ: