Բավ է պառակտվել
21-03-2014 15:46

Հայաստանում ջրի 80 տոկոսի կորուստ կա

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Սպառողների խորհրդատվություն՛՛ ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը նշել է, որ իրենք միշտ դեմ ենք եղել, որ ջրի սակագնի բարձրացումը տարադրամի փոխարժեքից պետք է կախված լինի. ջուրը ներկրվող ապրանք չի, դա մեր սեփականությունն է: Նա նաև ասաց, որ ցավոք, այդ դրույթը տեղ է գտել ֆրանսիական ընկերության հետ կնքված պայմանագրում: Նրա խոսքով՝ Հայաստանում վերջին 8 տարիների ընթացքում ջրի սակագինը գնալով բարձրանում էր, այնինչ Ֆրանսիական ընկերության հետ կնքած պայմանագրով նշված էր, որ 5 տարի բարձրանալու է , 6-րդ տարում՝ 2011-ից իջնելու: «Ճիշտ է, 2011-ին իջավ, 2012-ին նույնը մնաց, 2013-ին էլ բարեբախտաբար իջավ: Այժմ նորից առաջարկում են, որպեսզի բարձրանա»,-ասել է նա: Իսկ ՛՛Սպառողների միության՛՛ նախագահ Արմեն Պողոսյանն էլ նշել է, որ իր համար կասկածելի են ջրի սակագնում ներառված ծախսերը. «Ջրառում կա 365 մլն խմ ջուր, իսկ մենք օգտագործում ենք դրանից միայն 60 մլն-ը, այսինքն՝ հստակ կարող եմ ասել, որ մոտ 80 տոկոս ջրի կորուստ կա»,-ասել է նա: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի գնի սակագնի բարձրացում չլինի»,-ասել է Պողոսյանը՝ հավելելով, որ վերջին մի քանի տարիներին ջրի որակը եւ մատակարարման քանակը լավացել է: «Սակայն, եթե ջրի մատակարարման որակի մեջ կա առաջընթաց, չի նշանակում, որ գինը պետք է բարձրացնեն»,-նկատել է նա: