Բավ է պառակտվել
27-05-2014 16:37

Հայաստանը ակտիվորեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Հայաստանը և տարածաշրջանը ակտիվորեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այսօր, լրագրողների հետ հանդիպում ունեցավ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է լինելու անմոռուկ ծաղիկը, իսկ կարգախոսը՝ ՛՛Հիշում եմ և պահանջում՛՛:

Որպես խորհրդանիշ ընտրվել է անմոռուկ ծաղիկը, քանի որ այն գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը՝ հիշելու, չմոռանալու, ինչպես նաև հիշեցնելու: Խորհրդանիշի վրա գրաֆիկական պատկերի միջոցով պատկերված է Ծիծեռնակաբերդի 12 սյուների պատկերը վերևից: Այն ակտիվ օգտագործվելու է 100-րդ տարելիցի շրջանակում, ինչպես նաև ժապավեններ՝ նույն ծաղկի գույներով:

Ինչ վերաբերում է ՛՛Հիշում եմ և պահանջում՛՛ կարգախոսին, ապա Սարգսյանը նշեց, որ հատուկ ընդգծված և անհատականացված կարգախոս է և ուղղված է նրան, որ յուրաքանչյուրս այն արտասանելով՝ հիշի իր ընտանիքի պատմությունը և իր ժողովրդի վերապրած ողբերգությունը:
Տարածաշրջանում ևս ակտիվորեն պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Պատրաստվում է նաև Հայ Առաքելական եկեղեցին: Ինչպես Վիգեն Սարգսյանը փաստեց, մենք չենք խոչընդոտի տարածաշրջանում մեր հայրենակիցների կողմից նախապատրաստվող միջոցառումներին, այլ կաջակցենք:

Ինչ վերաբերում է կոնկրետ ապրիլի 24-ի միջոցառումներին, ապա Սարգսյանը նշեց, որ այն դեռևս լրամշակման փուլում է