Բավ է պառակտվել
25-03-2014 16:26

՛՛Հարսնաքարի՛՛ գործով դատապարտվածների մայրերն ու կանայք սպառնում են ինքնահրկիզվել

Այսօր ՀՀ նախագահական նստավայրի մոտ ՛՛Հարսնաքարի՛՛ գործով երեկ 12-ական տարիներով ազատազրկված վեց մեղադրյալների հարազատները բողոքի ակցիա անցկացրին: Ըստ նրանց, երեկ կայացվել է ամենաանարդար դատավճիռը: Դատապարտյալների ծնողներն ու կանայք նշեցին, որ թաց ու չոր խառնել են իրար, իչպե՞ս կարելի էր անմեղին ու մեղավորին նույն կերպ դատել: Արման Բաղդասարյանի կինը նշեց, որ եթե նա ՛՛ինչ-որ մեկին մատով կպել է՛՛ թող ցմահ դատապարտեն՛՛: ՛՛Ես ուզում եմ իմ տղային արդարացնեն, ես ուզում եմ արդար վճիռ՛՛,-ասաց մյուս դատապարտյալ՝ Արման Խաչատրյանի մայրը, հավելելով, որ եթե ճիշտ վճիռ չկայացնի Վերաքննիչ դատարանը, ինքը բենզինը կլցնի իր վրա և կհրկիզվի: Դատապարտյալի մայրը նաև նշեց, որ ժողովրդին և ընդդիմությանը լռեցնելու համար են իր տղային դատապարտել 12 տարվա ազատազրկման: Բողոքում էր նաև դատապարտյալ Գարիկ Մարգարյանի մայրը, ով նույնպես սպառնաց արդար վճիռ չկայացնելու դեպքում ինքնահրկիզվել: ՛՛Իմ տղան թող պատժվի իր գործողության համար, իմ տղան միջին ծանրության վնասվածք է հասցրել ինչ-որ մեկին, թող պատժվի իր արածի չափով, ոչ թե վախենան հանրությունից և դնեն ու բոլորին մի հոդվածով դատեն՛՛,-արտասվելով ասաց նա:

Հիշեցնենք, որ գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից 12 օր անց` 2012թ. հունիսի 29-ին, այդպես էլ գիտակցության չգալով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: