Բավ է պառակտվել
26-03-2014 15:04

՛՛Հարսնաքարի՛՛ գործով դատապարտվածների հարազատներին ընդունեցին նախագահական նստավայրից

Այսօր, ՀՀ նախագահական նստավայրի մոտ կրկին շարունակվում էր «Հարսնաքարի» գործով 12-ական տարիներով ազատազրկված վեց դատապարտյալների հարազատների բողոքը: Նրանք պահանջում են արդար դատավճիռ:Նրանք նախ ցավակցություն հայտնեցին Վահե Ավետյանի հարազատներին՝ հասկանալով, որ նրա երեխաները որբ են մնացել, ապա խնդրեցին նաև հասկանալ իրենց ցավը, ինչպե՞ս կարելի է բոլորին 12 տարի ազատազրկմամբ դատել: Դատապարտված Գարիկ Մարգարյանի մայրը նշեց, որ դատարանը հաշվի չի առնել, բոլորին դրել է մեկ հոդվածի տակ ու դատել: ՛՛ոլորն էլ խոստովանել են, ասել ճշմարտությունը, բայց դատարանը յուրաքանչյուրի կատարած գործողությունները մեկ հոդվածի տակ է դրել՝ տալով բոլորին էլ առավելագույն պատժաչափ՛՛,-նշեց նրա մայրը ու հավելեց,-՛՛Իմ տղային իր արածի չափով թող տար, մարդիկ կան, որ այնտեղ չեն եղել, բայց 12 տարի են տվել՛՛,-ասաց նա։

Իսկ Արման Բաղդասարյանի մայրը նշեց թե իր տղայի վրա ոչինչ չկա, ինքը չի մասնակցել ծեծկռտուքին, բայց քանի որ նրա վրա ցուցմունք է եղել, 12 տարի ստիպված պետք է նստի։ Դատապարտված Արման Խաչատրյանի հայրը նշեց. ՛՛ Իմ տղան երկու բարձրագույն բուհ է ավարտել, խելացի տղա է, գնացել է աշխատանքի և դատապարտվել միայն նրա համար, որ աշխատում է «Հարսնաքարում: Իմ տղան դատաքննության ժամանակ էլ ասաց, որ իրեն դատում են քանի որ «Հարսնաքարի» աշխատող է, բայց ոչ մի բանում մասնակցություն չունի։ Ճանաչողները, որ շարել են ճանաչման, ոչ մեկ մատնացույց չեն արել իրեն։ Դատարանում հարցրել է, որ եթե ինձ մատնացույց չեն անում, ինչո՞ւ են ինձ էլ մեղադրում, դատավորը նշել է, որ՝ քանի որ ցուցմունք կա։ Իսկ ցուցմունք տվողը եղել է մատուցողը, ով նույնպես ավտոկայանատեղում չի եղել և չէր կարող ասել՝ ով է եղել կռվի տեղը, ով՝ ոչ:»,-ասաց հայրը։ Ըստ դատապարտյալների հարազատների , քանի որ գործը հասարակական լայն հնչեղություն էր ստացել, դա էր պատճառը, որ տղաները նման պատժաչափ են ստացել։ Մատուցող Դավիթ Ադամյանի կինն էլ հարցրեց, թե ինչու պետք է 12 տարի իր ամուսինը նստի։ «Ինչ ա իրեն ստորացրել են, ու ինքն էլ մի հատ ապտակել է։ Արդեն ինքը իր պատիժը կրել է»,-ասաց նա։ Նշենք, որ դատապարտվածների հարազատներին ընդունեցին նախագահականի նստավայրից։