Բավ է պառակտվել
23-06-2014 15:40

Որքա՞ն է հարկավոր հանգստի մեկնելու համար

Ամառ, շոգ, ավազ, ծով ու հանգիստ: Երանելի է, բայց…. Բայց կա մի շատ կարևոր, խանգարող, առաջնահերթ ու խիստ բայց. Իսկ ծախսե՞րը: Ո՞րքան է պետք հասարակ քաղաքացուն, երկուշաբաթյա հանգստի համար: Որտե՞ղ, առաջ է գալիս երկրորդ դժվար և կարևոր հարցը: Այստեղ, որտեղ մատչելի է:
Gisher.news-ն տեղական տուրիստական գործակալություններից մեկի հետ զրույցում, փորձեց պարզել միջին կարգի հանգստի, միջին գները: Այսպիսով հայերիս սիրած Ծաղկաձորում երկու շաբաթ հանգիստը կազմակերպելու համար միջինում անհրաժեշտ է ունենալ 150.000 դրամ, սրան եթե գումարենք, որ չենք սիրում միայնակ հանգստանալ հարկավոր է ինչ որ մեկի ընկերակցությունը, ապա գումարը կբազմապատկենք երկուսով: Նշենք, որ այստեղ ներառված չէ տեղափոխման գումարը: Ինչ վերաբերովում է կապուտաչյա գեղեցկուհու գրկում արձակուրդներին այս դեպքում գները բարձրանում են և հասնում 500.000-ի շեմին: Կրկին առանց տեղափոխման:
Գրեթե նույն վիճակն է հանրապետության մյուս հանգստյան գոտիներում, բացռությամբ Ջերմուկի, որտեղ միշտ հանգիստը թանկ է նստում, դե հասկանալի պատճառներով: Հարազատ Արցախում գները համեմատաբար ավելի մատչելի են և ի ուրախություն մեզ գործակլությունը փաստեց, որ այցելուներն էլ քիչ չեն:
Առավել հետաքրքրասերների համար նշենք, որ այդ նույն գործակալութությունից ճշտեցինք նաև երկրի սահմաներից դուրս հանգստի կազմակկերպման շքեղությունից: Այպես օրինակ Հուրգադայում տասը օր հանգստանակու հանար միջոցերն ավեի սուղ են, հարկավոր է երկու անձի համար վճարել մոտ 400.000 դրամ, ներառյալ երեք անգամայա սնունդ, ճանապարհածախս ու նոր ծանոթություններ, ընկերներ, աշխրահաճանաչողություն: Շրի Լանկյում նույն ժամանակահատվածում հանգստանլու համար անհրաժեշտ է համարյա նույն գումարը: «Արդեն երկար ժամանակ է մեր հայրենակիցների մեծ մասը նախապատվությունը տալիս են մեկնել Թուրքիա, Վրաստան և Եգիպտոս, չնայած կարող ենք փասետել , որ վերջին շրջանում քիչ չեն նաև առավել էկզոտիկ ու ճանաչողական հանգստայան գետի մեկնեղները », gisher.news-ի հետ զրույցում նշեց տուրիստական գործակալություններից մեկի մենջեր Արփի Սուքիասյանը: Ըստ նրա՝ ի համեմատություն նախորդ տարիների, այսօր ավելի շատ են հանգստի մեկնողները, հաշվի առնելով, որ այժմ մի շարք գործակալություններ տրամադրում են նաև ապառիկ վճարման տարբերակներ:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ, ում հավաստմաբ մեր օրերում հանգստանում է բնակչության 15 տոկասը, որոնցից կեսն է, որ հանգստյան տուն է մեկնում, մնացածը գնում են գյուղ՝ հարազատների տուն: «ԽՍՀՄ-ի ժամանակ բնակչության 60 տոկոսը մեկնում էր առողջարան, հանգստյան տուն, իսկ մնացածը մենում էր գյուղ» ,-մանրամասնեց սոցիոլոգը: Վերջինս նաև նշեց, որ գյուղաբնակների մեծ մասը բացառապես հանգստի չի մեկենում, բավարավելով տեղական զով օդով ու հանգիստ միջավայրով:
Փոքրիկ ոչ մասնագիտականն հարցում արեցինք նաև մենք, հարցվողներին տալով երկու հարց. «Մեկնելո՞ւ եք հանգստանալու և ո՞ւր»:
«Իհարկե կմեկնեմ, մի երեք օրով գնալու եմ Ծաղկաձոր»-մանկավարժ, աշխատավարձը՝ 80.000 դրամ:
«Այ աղջիկ ջան, ինչ հանգիստ ապրելու փող չունենք, հանգստի ո՞նց գանանք»-մաքրուհի, աշխատավարձը՝ 35.000 դրամ:
«Ընտանիքով եկող ամիս կգանանք Դիլիջան՝ ամուսնուս ծնողների տուն»-տնային տնեսուհի:
«Անպայման: Ամեն տարի Քոբուլեթի ենք գնում»-խոհարար, աշխատավարձը՝ 160.000 դրամ:
Արդյունքում պարզ դարձավ, որ մեր երկրում կան նաև մարդիկ, ովքեր ունեն ֆինանասկան միջոցներ, սակայն հանգիստ կազմակերպելու մշակույթը դեռ մեզանում զարգացած չէ: Ասվածին հակառակ շատ են նաև մարդիկ, ովքեր ունեն ցանկություն, սակայն բացակայում են ֆինանսական միջոցները: Այսպիսով, միջին աշխատավարձի տեր քաղքացին համեստ հանգստի համար պետք է ներդնի տարեկան եկամուտի երեսուն տոկոսը:

Տաթև Առաքելյան