Բավ է պառակտվել
21-08-2014 11:58

Կառավարությունը Համալիրը հանձնվեց Պաշտպանության նախարարությանը

Այսօր կայացած Կառավարության հերթական նիստում որոշմամբ կայացվեց, ըստ որի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կհանձնվի Պաշտպանության նախարարությանը՝ գույք պարտքի դիմաց Կառավարության միջոցառումների շրջանակում: Կառավարության նիստին որոծումը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Վերջինս նշեց, որ այս առաջարկը եղել է ԴԱՀԿ-ի կողմից:

«Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կառավարության նկատմամբ վարկային պարտքի, ինչպես նաև մի շարք այլ պարտքերի դիմաց ԴԱՀԿ-ի կողմից առաջարկվել է, որպեսզի այդ պարտքի դիմաց Ֆինանսների նախարարության կողմից գույքը ընդունվի, գրանցվի սեփականության իրավունքը և փոխանցվի Պաշտպանության նախարարության հաշվեկշռին»,- ասաց նա:

Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ որոշման նախագծով վարկային պարտքը կազմում է 10 մլրդ 207 մլն է, սակայն դրանից բացի առկա են նաև այլ պարտքեր՝ 204 մլն դրամ պետական տուրք: Այսինքն ընդհանուր առմամբ պարտքը կազմում է ավելի քան 10 մլրդ 400 մլն դրամ: