Բավ է պառակտվել
03-11-2016 14:06

ՔԱԳՎ–ն մեկնաբանել է դեպի Երևան չվերթերի չեղարկման մասին «Պոբեդայի» հայտարարությունը

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ)  մեկնաբանել է Դոնի Ռոստով–Երևան չվերթերի չեղարկման մասին «Պոբեդա» ռուսական լոուքոսթերի հայտարարությունը։

«Պոբեդան» նշում է, որ չվերթերը չեղարկվել են «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների սպասարկման թանկ արժեքի պատճառով։

«Պոբեդան» դեռևս հուլիսին ստացել էր շաբաթը չորս անգամ Դոնի Ռոստով-Երևան կանոնավոր չվերթերի թույլտվություն, սակայն թռիչքներն այդպես էլ չեն սկսվել:

««Զվարթնոց» օդանավակայանը բյուջետային ավիաընկերություններ չի սպասարկում։ Բնական է, որ օդանավակայանի սակագները նրանց հարմար չեն», – հայտարարեց ՔԱԳՎ–ի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այս ամենում որևէ զարմանալի բան չկա։ «Ողջ աշխարհում ընդունված է, որ բյուջետային ավիաընկերությունները չվերթեր են իրականացնում ոչ թե դասական, այլ փոքր օդանավակայաններ», – նշեց Հովհաննիսյանը։

«Պոբեդայի» միջազգային երթուղով (ընկերությունը թռիչքներ է կատարում ինը ուղղություններով դեպի Եվրոպա և ԱՊՀ) օդանավակայանի սպասարկումը միջինը 10 եվրո է կազմում յուրաքանչյուր մարդու համար, իսկ որոշ օդանավակայաններում այն ընդհանրապես անվճար է: «Զվարթնոց» օդանավակայանում սակագինը 50 եվրո է մեկ մարդու համար:

Միաժամանակ, հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Ռոսավիացիան փոխադրողին թույլտվություն է տվել թռիչքներ իրականացնել Մոսկվայից դեպի Գյումրի: Ըստ տվյալների, Գյումրու«Շիրակ» օդանավակայանը «Պոբեդային» սպասարկման զեղչ է տրամադրել:

«Պոբեդան» «Աէրոֆլոտի» խմբի ցածր բյուջետային փոխադրող է: Ընկերության թռիչքներն իրականացվում են Boeing-737-800 տիպի 12 օդանավերով