22-05-2017 17:18

«Տաշիր Գրուպը» գնել է Տվերսկայա փողոցում գտնվող «Իզվեստիայի» շենքը

«Տաշիր» զարգացման խումբը ավարտել է Տվերսկայա փողոցի վրա գտնող, «Իզվեստիա» թերթի խմբագրությանը պատկանող նախկին շենքի գործարքը: Այդ շենքում նախատեսվում է ստեղծել բազմաֆունկցիոնալ համալիր՝ հյուրանոցով և գրասենյակներով:
2017թ. փետրվարին « Տաշիր» ընկերությունների խումբը ավարտել էր «Իզվեստիա» թերթի խմբագրությանը պատկանող շենքի ձեռք բերման գործարքը, և սկսել էր դրա վերակառուցումը:
«Տաշիր»-ում հաստատել են գործարքի փաստը, ընդգծելով, որ խոսքը գնում է նոր շինության մասին, որը նախկինում ներառված չէր «Իզվեստիայի» համալիրի վերակառուցման պայմանագրում, որը մի քանի տարի առաջ կնքվել էր նախագահի գործավարների հետ:
« Ներկա պահին «Տաշիրը» սկսել է օբյեկտի վերակառուցման նախագիծը»,- ասել է աղբյուրը և նշել, որ այս նախագիծը նախատեսում է նոր, ժամանակակից, բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում:
Խոսքը գնում է՝ Տվերսկայա փողոց, 18 տուն, 1-ին կորպուս հասցեով գտնվող շինության մասին, որտեղից « Իզվեստիա» թերթի խմբագրությունը 2011թ. գարնանը տեղափոխվել է Մոսկվայի հյուսիսում գտնվող «Դուքս» բիզնես-կենտրոն:
Գործակալության զրուցակցի խոսքերով վերակառուցման համար ընկերությունների խումբը կներդնի մոտ $150մլն: Ընդ որում, «Իզվեստիա»-ի շենքի դիմային հատվածը ամբողջությամբ կպահպանվի, իսկ արդյունքում ի հայտ կգա նոր համալիր, որը կներառի 250 տեղանի հյուրանոց, օֆիսային հատված, ինչպես նաև հասարակական սնունդի և առևտրի կետեր: Աղբյուրը նշել է, որ վերակառուցման է ենթակա միայն շինության հատակային հատվածը:
2015թ. դեկտեմբերին իր հարցազրույցում « Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանը խոսել էր չորս շինությունների վերակառուցման մասին՝ Փոքր Դմիտրովկայում՝ 1 և 3, ինչպես նաև Նաստասինյան նրբանցքում՝ 2, և Պուշկինի հրապարակում՝ 5: Կադաստրի տվյալներով այս շենքերի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 26 հազ. քառ. մ: Սակայն, այն ժամանակ «Տաշիր»-ում չէին մեկնաբանել Տվերսկայա 18/1 հասցեով գտնվող շինության հարցը: Դրա մի մասը գտնվում էր «Իզվեստիա» ԲԲԸ-ի հաշվեկշռին, որի շահառուները չէին բացահայտվում: Հրատարակության շենքերի վերակառուցումը սկսվել է 2012թ. հոկտեմբերին:
Կարապետյանը նաև պատմել է, որ ներդրումային պայմանագրի պայմանների համաձայն նա կստանա Մոսկվայում Տվերսկայա և Փոքր Դմիտրովսկայայի միջև կառուցվող համալիրի 60%-ի սեփականության իրավունք, իսկ մնածաց հատվածը կվերցնի նախագահի գործավարը:
«Իզվեստիայի» շենքի վերակառուցման առաջին պայմանագիրը կնքվել է 2006թ.: Այդ ժամանակ հաղորդվել էր, որ « Լեգասի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն 168 հազ. քառ. մ. տարածքի վրա կառուցելու է բազմաֆունկցիոնալ համալիր, որից 50 հազ.-ն անցնելու է պետությանը: Գործարքի արժեքը կազմում էր 15,84 մլրդ ռուբլի:
2012թ. վերջերին հայտնի դարձավ, որ վերակառուցման նոր գլխավոր կառուցապատողը դառնալու է « Տաշիր» զարգացման խումբը, չնայած, որ ընկերության ներկայացուցիչները դա չէին հաստատում: