14-09-2015 07:34

Օգոստոսի 14-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերը գերազանց ծրագրեր և հիանալի պոտենցիալ կունենան, սակայն կարող է չբավականացնել իրատեսությունը: Ցանկացած միջոցառում կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել անվտանգության նորմերը: Երեխաների նկատմամբ պատասխանատվություն է անհրաժեշտ: Սիրո մեջ չարժե խախտել սահմանները՝ առանց սիրելիի համաձայնության: Եթե ցանկանում եք բացել կամ ընդլայնել սեփական բիզնեսը, ունեք հաջողության բոլոր հնարավորությունները, սակայն չարժե աչք փակել օբյեկտիվ դժվարությունների վրա:

Ցուլ

Ցուլերը ևս մեկ օր ունեն գործերի, էմոցիոնալ վիճակի, տարածքների կարգավորման համար: Եթե չազատեք ապագա գործողությունների դաշտը, շրջվելու տեղ չեք ունենա, և վեճերի համար հող կարող է նախապատրաստվել: Արժե հաշտվել իրադրության այն թերությունների հետ, որոնց վրա այժմ չեք կարող ազդել: Ամուսնության մեջ չարժե արհամարհել վշտի և ուրախության մեջ միասին մնալու խոստումը:

Երկվորյակ

Երվկորյակները կարող են զզվել ծառայողական առօրյայից և տնային հոգսերից, բացառված չէ փոփոխությունների առաջ վախը: Գործերը մի կողմ դնելու և օրը հաճելի մթնոլորտում անցկացնելու որոշումը կարող է ճիշտ լինել՝ պայմանով, որ գիտակցում եք ձեր պարտքը և հիշում եք, որ ստիպված եք լինելու վերադառնալ դրան: Որոշ ցանկությունների իրականացմանը կխանգարեն արտաքին սահմանափակումները:

Խեցգետին

Խեցգետիններին օգտակար կլինի հստակություն մտցնել նյութական ոլորտում և ռեսուրսների ոլորտում: Եթե արդեն զբաղվել եք դրանով, աստղերը խորհուրդ են տալիս գործն ավարտին հասցնել: Մնացած պարտականություններն արժե վերակառուցել: Ինքնաբուխ գնումները և որոշումները կուրախացնեն միայն այն դեպքում, եթե ձեզ համար կարևոր է բավարարել այսրոպեական քմահաճույքները: Եթե ձեզ համար կարևոր է ապրանքի որակը և հուսալիությունը, իմպուլսիվ գործողությունների արդյունքը կարող է ձեզ հիասթափեցնել:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում վերահսկել իմպուլսիվ պոռթկումները: Անհաջողությամբ ավարտված ժամանակավրեպ քայլը կարող է ձեզ զրկել էնտուզիազմից գործի հենց սկզբում: Չարժե պայքարել արգելքների դեմ, եթե հնարավոր ամեն ինչ արդեն արդել եք, շուտով դրանք ինքնուրույն կվերանան ձեր ճանապարհից: Անկախ ծրագրերից և հետաքրքրությունների ոլորտից՝ աստղերը խորհուրդ են տալիս, մարդկանց և հանգամանքները մեղադրելու փոխարեն, ավելի քննադատորեն վերաբերվել ինքներդ ձեզ:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս չշտապել նախաձեռնություններում, այդ թվում՝ բաց հայտարարություններում: Արժե լցվել ստեղծագործական ներքին էներգիայով, որպեսզի անհաջողության պահին չընկճվեք: Ձեր ներքին առանցքն ամրապնդող կարևոր ռեսուրս կարող է լինել ստեղծագործությունը, սիրելի զբաղմունքը, խաղերի և զվարճանքների աշխարհը, համախոհների հետ շփումը: Կույսերը կարող են հավելյալ ուժ ստանալ սիրո մեջ:

Կշեռք

Կշեռքների համար այսօր կարևոր է հեռատեսությունը: Արժե հրաժարվել քայլերից, որոնց հետևանքները կարող եք ճիշտ չհաշվարկել: Չարժե նաև կտրուկ փոխել ծրագրերը, իմիջը: Միևնույն ժամանակ, անիմաստ է նահաջնել, եթե վստահ եք գործողության անհրաժեշտությանը: Այդ դեպքում գործողության ձև կարող է լինել նաև անտարբերությունը: Վճռական ձայնի իրավունքը կարող է պատկանել ոչ թե ձեզ, այլ կոլեկտիվին:

Կարիճ

Կարիճները կարևոր քայլից առաջ դադար վերցնելու ժամանակ ունեն: Հնարավոր է, որ այն ստեղծեն արտաքին արգելքները, սակայն պատնեշ կարող են հանդիսանալ նաև ձեր հոգեբանական խնդիրները: Շատերին բնութագրական կլինի իներտությունը, բացառված չէ նաև պատասխանատվության, ինչ-որ բան փոխելու անհրաժեշտության նկատմամբ վախը: Անկախ տրամադրությունից՝ այսօր կարելի է ճշտել ծրագրերը, հղկել իմիջը, կուտակել էներգիա:

Աղեղնավոր

Այս օրը Աղեղնավորներին տալիս է էներգիա և ուժեղացնում է ստեղծագործելու ցանկությունը, սակայն ստիպում է այս արժեքավոր որակներն ուղղել խիստ որոշակի ուղղությամբ: Պաշտոնական լիազորությունների շրջանակներից դուրս գալու փորձը կդանդաղեցնի ձեր նախաձեռնությունը կամ այն անհնարին կդարձնի: Հարմար օրեր են երթուղիների և ծրագրերի ճշգրտման համար: Ողջունվում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունները:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել արմատական քայլերից, համարձակ որոշումներից: Այսօր կարող եք կենտրոնանալ մի արդյունավետ տարբերակի վրա, որը, սակայն, չի համապատասխանի ձեր իրական ծրագրերին և նպատակներին: Այսօր կարող է ուշանալ նաև ռազմավարական նշանակության տեղեկատվությունը, կապի մեջ չմտնել անհրաժեշտ մարդը: Հնարավոր է, որ ժամանակավորապես փակ լինի ձեզ հետաքրքրող կազմակերպության մուտքը:

Ջրհոս

Ջրհոսները կարող են ավելի լավի հույսեր փայփայել՝ չնայած ակնհայտ արգելքներին և կասկածելի կանխատեսումներին: Արժե պահպանել հավատը, նույնիսկ եթե իրադրությունը կանգ է առել, իսկ գործերում և հարաբերություններում շարժ չի նկատվում: Դադարը կարող է ձգվել ինչպես ձեր, այնպես էլ ուրիշի մեղքով: Հարաբերություններում փոխզիջման հասնելուն կխանգարի փոխադարձ կամ միակողմանի համառությունը, հիշաչարությունը, փոփոխության կամ պատժի վախը:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում համառություն դրսևորել և նախօրեին սկսած գործն ավարտին հասցնել: Օգտակար կլինի կարգի բերել աշխատասենյակը, բաժանել պարտականությունները: Հնարավոր է ստիպված լինեք մանր հարամարությունները զոհաբերել հանուն հեռակա նպատակի: Դա բարենպաստ ազդեցություն կունենա ինչպես առօրյա պարտականությունների կատարման, այնպես էլ ստեղծագործական ծրագրերի, ինքնազգացողության, անձնական կյանքի, կարիերային հեռանկարների վրա: Ցանկալի է հետաձգել կարևոր հանդիպումը, պայմանագրի ստորագրումը: