11-12-2015 13:06

Ռեստորանային ուղեցույց. «Мафе» ՝ հարմարավետ սրճարան տնական ուտելիքով

Վերջին տարիներին, ակտիվ հանգիստը մեծ քաղաքների բնակիչների շրջանում, ինչպես օրինակ Մոսկվան է՝ բավականին պոպուլյար է: «DEXTER» առևտրի կենտրոնը, որը գտնվում է Մոսկվայի օղակաձև ճանապարհի ներքին կողմում, Լենինգրադսկի և Դմիտրովսկի մայրուղու արանքում` կատարյալ վայր է ակտիվ հանգստի սիրահարների համար: Այն մարդիկ, ովքեր ակտիվորեն ծախսում են էներգիան, առողջ սննդակարգի կարիք ունեն և հաճախ բախվում են այն խնդրի հետ թե որտեղ կարելի է սնվել: Համատեղել համեղ, հագեցնող, առողջ և գնային առումով ընդունելի սնունդը ոչ բոլորին է հաջողվում: Այդ պատճառով մարդիկ հաճախ զոհաբերում են քսակի պարունակությունը կամ առողջությունը, քաղցը հնարաորինս արագ բավարարելու համար: Արագ և բարձր որակի սննդի պահանջարկը գնալով աճում է, ահա թե ինչու է այդքան կարևոր իմանալ այն վայրերը, որտեղ դուք կարող եք սնվել, առանց վտանգելու ձեր առողջությունը, ինչպես նաև գեղագիտական հաճույք ստանալ միջավայրի դասավորվածությունից: Հարմարավետ «Мафе» սրճարանը գտնվում է «Dexter» առևտրի կենտրոնի առաջին
հարկում՝ շարժասանդուղքների հետևում: Այստեղ Դուք կարող եք համտեսել Dumplings եւ ձեռքով պատրաստված «пельмени» և «вареники», ցանկացած միջուկով բլիթներ, մի շարք մսային ուտեստներ, և, իհարկե, «Mafe»-ի ֆիրմային ուտեսը (ֆրանսիական ուտեստ բանջարեղենով պատրաստված հորթի մսից`գետնանուշի մածուկի հիմքի վրա պատրաստած սոուսով):
Սրճարանի հիմնադիրներ Քրիստինան և Համլետը սնուդի բնագավառում մեծ փորձ ունեցող ռեստորանատերեր են: News.gisher.ru -ի հետ զրույցում նրանք նշել են, որ փորձել են հաշվի առնել այս ոլորտում անցկացրած տարիների ընթացքում մշակված բոլոր նրբությունները: «Ես գուրման եմ և սիրում եմ բազմազան խոհանոցներ, բայց ոչինչ չի կարող փոխարինել մասնագիտական մատուցմամբ և մատչելի գներով որակյալ տնական ուտելիքին », - ասում է Քրիստինան: