Բավ է պառակտվել
08-02-2014 12:39

ՙ"Սիրիան Թուրքիային ճնշելու համար կընդունի Հայոց Ցեղասպանությունը…", -Գ. Մելքոնյան

 Այսօր լրագրողների հանդիպման ընթացքում պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ եթե Թուրքիան շարունակի աջակցել Սիրիայի ընդդիմադիրներին և միջամտի երկրի ներքաղաքական հարցերին, ապա բացառված չէ, որ Սիրիան առաջիկայում ճանաչի Հայոց ցեղասպանությունը: ՙՍիրիան՝ ի դեմս նախագահ Ասադի, միշտ զուսպ քաղաքականություն է վարել Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ, սակայն այլ է ներկա պատկերը, սեփական շահերը հաշվի առնելով՚, ընդգծեց նա։ Բանախոոսը հիշեցրեց, որ չթին թույալտվրում մեծ միջոցառումներ իրականացնել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, երկու երկրներին կոչ էր անում բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Սակայն երբ նույն Թուրքիան սկսեց մասնակցել Սիրիայում կատարվող պրոցեսներին, սիրիական իշխանությունները սկսեցին հարցն օգտագործել որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մեթոդներից մեկը: ՙԱյսօր Թուրքիան իր բոլոր հարևանների հետ խնդիրներ ունի՝ կամ տարածքային, կամ պատմական, ինչը Հայաստանը պետք է փորձի ի շահ իրեն օգտագործել՚,- նշեց պատմաբանը: Սա հիմք ընդունելով, վերջինս խոսքով, Հայաստանը պետք է օգտագործի Թուրքիայի այլ ժողովուրդների նկատմամբ կատարած ցեղասպանության հանգամանքը ևս, այսպիսով եվրոպական ժողովուրդներին ցույց տալով, որ Թուրքիան չունի արևմտաեվրոպական արժեհամակարգ և բնականաբար չի կարող անդանակցել Եվրապական միությանը: