25-10-2016 07:05

ՀՀ-ն շնորհակալ է Հս Օսիայի-ից՝ ՃՏՊ-ից տուժած ՀՀ քաղաքացիներին օգնելու համար. հյուպատոս

Հարավային դաշնային օկրուգում Հայաստանի Գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Օսիայի իշխանություններին, վթարի հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, հայտնում են Հյուսիսային Օսիայի ղեկավարի մամուլի ծառայությունից: Հոկտեմբերի 14-ին Բեսլանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հինգ մարդ էր զոհվել:

«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել տուժածներին տրամադրված օպերատվ օգնության համար: Այս առավոտյան այցելել եմ Բեսլանում Հյուսիսային Կովկասի բժշկական կենտրոնում բուժումը շարունակող տուժածներին,ովքեր շեշտեցին, որ այստեղ նրանց բարձրակարգ բժշկական օգնություն են ցուցաբերել: Ուրախացնում է նաև բժիշկների և ողջ բժշկական անձնակազմի վերաբերմունքը, ինչը հարգանքի է արժանի: Մենք `եղբայրական ժողովուրդներ ենք, և մեզ հաճելի է, որ մեր քաղաքացիներին այստեղ հարազատի պես են վերաբերվում», - ասել է Ասոյանը հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովի հետ հանդիպման ընթացքում:

Իր հերթին Բիտարովը շնորհակալություն հայտնեց հյուրերին ջերմ արձագանքի համար և ցավակցություն հայտեց ՀՀ քաղաքացիների մահվան համար:
Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վնասվածքներ ստացել 27-ը: Ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04:30-ին՝ «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին` Բեսլանի մոտ:  Վթարի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: