Բավ է պառակտվել
04-04-2014 17:39

Երևանում ավտոբուսները պիտի 207 և 170 դրամով աշխատեն

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ ներկայացվեց միջազգային ուսումնասիրություն:

IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը կատարել է Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրություն, որը հիմնված է սոցիոլոգիական հարցումների վրա և հանգել եզրակացության, որ Երևանում տրանսպորտը չի կարող շահագործվել 100 դրամ ուղեվարձով:

Ուսումնասիրվել է տրանսպորտի ծախսերը, ստացվում է այնպես, որ 15% շահութաբերության պարագայում արդյունավետ գներ են միկրոավտոբուսի համար 207, իսկ համապատասխանաբար դիզել և գազով շահագործվող ավտոբուսների համար 252 և 176 դրամ: Իսկ առանց շահութաբերության միկրոավտոբուսների ուղեվարձը պետք է լինի 180 դրամով, դիզելով և գազով ավտոբուսներինը՝ 219 և 170 դրամով։

Ուսումնասիրությունը ներկայացնելուց առաջ նիստին ներկա «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը հայտարարեց, որ մայրաքաղաքի տրանսպորտը գահավիժում է, իսկ հանձնաժողովի նախագահ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը պահանջեց ներկայացնել ուսումնասիրությունը:

Քննարկումը շարունակվեց նաև ուսումնասիրությունը ներկայացնելուց հետո։ Վահե Նիկոյանն ասաց, որ իրենք առաջարկներ կներկայացնեն նաև իրենց հաշվարկների վերաբերյալ, և ասաց, որ հանձնաժողովի մյուս անդամները նույնպես ներկայացնեն իրենց առաջարկները: «Մենք պատրաստ ենք յուրաքանչյուրի ներկայացրած ուսումնասիրությունը քննարկել, խնդրում եմ նախաձեռնող լինել»,- ասաց նա: