Բավ է պառակտվել
25-06-2014 13:45

Հայաստանում թանկանում է էլեկտրոէներգիան, այն դեպքում, երբ դրա ավելցուկ կա

Ավտովարորդները վերջին մի քանի ամիսների ընթացքում ընդվզում են և պայքարում տուգանքների դրույքաչափերի դեմ: Վերջերս ՀՀ ԱԺ-ն ընդունեց որոշում ըստ որի եռապատկվող և հնգապատկվող տուգանքների չափերը 10 անգամ կրճատվում է: Ըստ ՛՛Աքիլես՛՛ ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավարի տուգանքի դրույքաչափերն այնքան բարձր են, որ վարորդներն անիմաստ գումարներ են վճարում:
Էդուարդ Հովհաննիսյանը զարմանում է, որ նախկինում, օրենքի համաձայն, երբ վարորդը պարզապես մոռանում էր տեխզզնման կտրոնը փակցնել դիմապակուն, տուգանվում էր 80 հազար դրամով: Ընթացքում այս գումարը դարձավ 40 հազար դրամ: Միայն վարորդների բողոքներից հետո տուգանքի չափը դարձավ 20 հազար դրամ: Այնինք, այս դեպքում հարկավոր է տուգանել ընդամենը 500 դրամով: Այս առաջարկը Հովհաննիայանն արել է, սակայն ապարդյուն:

Տուգանքների դրույքաչափերի վերաբերյալ վերանայումներն իհարկե գովելի են, նշենք, որ դրան զուգահեռ եղան նաև խստացումներ, օրինակ՝ կպատժվեն այն վարորդներն, ովքեր մեքենան վարելու ժամանակ կծխեն:

Gisher.news-ի հետ զրույցում ՛՛Սպառողների ասոցիացիա՛՛ ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ կան խնդիրներ, որոնք հուզում են ոչ միայն վարորդներին, այլև ողջ հասարակությանը: Էլեկտրաէներգիայի անցյալ տարվա թանկացումը դեռևս չմարսած, վրա է հասնում երկրորդ հարվածը, սույն թվականի օգոստոսի 1-ին մոտ 4 դրամով պետք է թանկանա էլեկտրաէներգիան: Սրան, ըստ տրամաբանության կհաջորդի սնունդի և այլ ծառայությունների թանկացումը: Զարմալին այն է, որ էլեկտրաէներգիան մեր առաջնային հարստություններից է, սակայն ժողովրդի համար դարձել է անհասանելի և բավականին թանկ հաճույք:

Պողոսյանը զարմանում է, Հայաստանը էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի, այն դեպքում, երբ մեր հարուստ հարևաններն այն չունեն: Հասկանալի է, այն արտահանելը կապված է քաղաքական խնդիրների հետ, սակայն ինչու՞ չի օգտագործվում սեփական տանը, կարող էր գործել էլեկտրոտրանսպորտը: Պողոսյանը զարմանում է, թե ինչու՞ տրամվայներին փոխարինեցին ավտոբուսներն ու միկրոավտոբուսները: Ըստ նրա տրամվայը բավականին խնայողաբար էր աշխատում և չէր աղտոտում օդը: Իսկ միկրոավտոբուսից օգտվելն այսօր դարձել է պարզապես նսեմացնող: Աշխարհի և ոչ մի զարգացած երկրում տրանսպորտի այդ տեսակից չեն օգտվում: