Բավ է պառակտվել
02-06-2016 10:20

Հայաստանի և Ռուսաստանի երեխաները կարող են հանդիպել Ամուրի և Թիմուրի հետ

Երեխաներ Ռուսաստանից և ութ այլ երկրներից հաղթել են «Ամուր և Թիմուր» մուլտֆիլմի համար հայտարարված նկարչական մրցույթում, որի գլխավոր մրցանակը դեպի Պրիմորյե ուղևորությունն է` վագրի և այծի մոտ, հայտնում է սաֆարի-այգու կայք էջը:
"Մրցույթին ընդհանուր առմամբ Ամուրի և Թիմուրի պատկերներով 636 նկարներ են ուղարկվել, որոնք գնահատել է Վլադիվոստոկի արվեստի վաստակավոր գործիչ Գենադի Կունգուրը», - ասված է հայտարարության մեջ:
ՌԴ Պրիմորսկի երկրամասում գտնվող ազգային արգելոցում Ամուր անունով վագրին «այծ» էին հյուրասիրել և վերջինիս գցել գիշատիչի վանդակը:
Սակայն արգելոցի աշխատակիցները զարմացել էին, երբ այծը չէր վախեցել վագրից և ավելին` փորձել էր հարձակվել վագրի վրա:
Ամուրյան վագրը հրաժարվել էր «ընթրիքից» և ընկերացել այծի հետ, իսկ ավելի ուշ Ամուր անունով վագրի հետ ընկերացած այծին Տիմուր էին կոչել:
Ստանալով մի քանի միլիոն դիտում YouTube- ում, Թիմուրն ու Ամուրը դարձել են համացանցի սիրելիները: Այգու կայքում օնլայն ռեժիմով հեռարձակվում է այծի և վագրի կյանքը:

https://www.youtube.com/watch?list=PL9Jdfnm38_Ad1AzKRqHcQgYM0wWFbTCkG&v=EqzbRnKVPsU