Բավ է պառակտվել
10-04-2014 17:46

Ճապոնիան արդիական սարքավորումներ կտրամադրի ԱԻ նախարարությանը

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստը, վարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Նիստում համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Հայ-ճապոնական հարաբերությունները, հատկապես արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում, վերջին տարիներին բավական աշխուժացել են: Ճապոնական կողմը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պարբերաբար աջակցում է նորագույն տեխնոլոգիաների տիրապետման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերում: Երկու երկրներն էլ ունեն երկրաշարժավտանգ բարձր ռիսկայնություն, որը ևս համագործակցության յուրատեսակ խթան է:
Հերթական աջակցությունը 200 մլն ճապոնական իեն դրամաշնորհի ձևով նույնպես խիստ պահանջված է: Ճապոնական կողմը արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրելու է քիմիական, ֆիզիկական, վերլուծական, փորձարարական, հատուկ, ճշգրիտ սարքավորումներ, հաստոցներ, ավտոմատացված սարքեր, բժշկական գործիքներ և այլն: