Բավ է պառակտվել
13-02-2014 15:23

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքում են նաև ՀԵՑ աշխատակիցները

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, այսօր էլ պայքարում են ՛՛Հայաստանի Էլեկտրական ցանցեր՛՛ ՓԲԸ աշխատակիցները: Վարչության շենքի մոտ նրանք պահանջում են աշխատավարձերից պահված 5 տոկոսները: Նրանց են միացել ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնող խմբի անդամները: Աշխատակիցները ղեկավարությանը կոչ են անում իջնել ու բացատրել, թե ինչ հիմքով են կատարվել պահումները:
Աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ մի քանի շաբաթ առաջ իրենք ստորագրահավաք են արել ու ղեկավարությանը խնդրել են պահումներ չանել, բայց վերջինս նշանակություն չի ուեցել:
Ըստ ՀԷՑ մամուլի պատասխանատուի, իրենք հակաօրինական ոչինչ չեն արել, քանի որ ՍԴ որոշման համաձայն պահումների մասով օրենքը չի կասեցվել, եթե ՍԴ կասեցնի օրենքը,իրենք այդ կուտակումները կվերադարձնեն աշխատակիցներին:
Ըստ ՀԵՑ նախագահ Արտյոմ Մուրադյանի, ձևավորվել է հատուկ աշխատանքային խումբ, որը ժամը 16.00-ին կհանդիպի ղեկավարության հետ: Խմբում ընգրկված են նաև մարզերից եկած աշխատողները:
Հիշեցնենք , որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: