Բավ է պառակտվել
06-02-2014 14:18

Բողոքի ակցիա. Ակտիվիստների ու ոստիկանների միջև հրմշտոց է եղել. տեսանյութ

 Այսօր, կեսօրից, Երևանում, այտիվիստները ակցիա են կազմակերպել՝ ուղղված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Երթի մասնակիցները նախ եղել են Կառավարության շենքի մոտ և պահանջել են կասեցնել ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչը, ինչպես նաև պահանջել են չթալանել ժողովրդին:
ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանն իր ելույթում ասաց, որ ՀՀ Կառավարությունը պետք է կատարեր Սահմանադրական Դատարանի որոշումը, այն է՝ կասեցնել պարտադիր պահումները:
Ըստ նրա, ՀՀ Կառավարությունը ոչինչ չի անում:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ, որոնցից առաջինը վերաբերում է պատասխանատվությանը՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելուն կամ ուշացումով կատարելուն, իսկ մյուսը՝ քաղաքացու կողմից ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրությանը, որոնք չկատարելու դեպքում ընտրությունը պետք է կատարվեր նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով:
Ակցիային է միացել նաև ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, երկիրն այնպիսի վիճակի է հասել, ոչ արդեն կարևոր չէ՝ շարժումը քաղաքական է, թե՝ ոչ: ՛՛Պետք է անտեսել բոլոր այդ հարցերը և պայքարել Սահմանադրական երկիր ունենալու համար՛՛,-նշեց Հովհաննիսյանը:
Հավելենք, որ ակցիայի մասնակիցները Կառավարության շենքի մոտ գոռում էին ՛՛ Ամո՛թ՛՛, ՛՛ Դեմ ենք՛՛, ՛՛ Մենք ենք մեր երկրի տերը՛՛, ՛՛Հաղթանակ՛՛:
Ցուցարարները շարժվեցին նաև դեպի Կենտրոնական բանկ, նրանք պահանջեցին որ ԿԲ նախագահը կանգնի ժողովրդի կողքին և կյանքի չկոչի այդ ապօրինի որոշումը:
Քիչ անց ցուցարարները շարժվեցին Պետական եկամուտների կոմիտե, որտեղ ոստիկանները մայթը փակել էին: Չնայած դրան, մասնակիցները ճեղքեցին ոստիկանների պատնեշը: Նշենք, որ ակտիվիստների ու ոստիկանների միջև հրմշտոց է առաջացել:
Ոստիկանները սկսել են նոր ուժեր կիրառել ցուցարարների նկատմամբ: