Բավ է պառակտվել
15-12-2016 15:46

«Վերին Լարս» անցակետում մոտ 700 մեքենա է կուտակվել. նախարար

Մոտ 700 մեքենա է կուտակվել «Վերին Լարս» անցակետում, որն այս պահին փակ է բոլոր տեսակի տրանսպորային միջոցների համար, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Նախօրեին ես այցելեցի և անձամբ ծանոթացա իրավիճակին: Այնտեղ առատ ձյուն է տեղացել», - ասաց Մարտիրոսյանը` ավելացնելով, որ այսպիսի ձյուն վաղուց չէր եղել:

Նախարարը նշեց, որ վրացի գործընկերները առավելագույն ջանքեր են գործադրում ձյունը օպերատիվ մաքրելու կապակցությամբ, և հենց որ ձյունը դադարի, ժանապարհը կմաքրվի և կդառնա անցանելի:

Նա նշեց, որ օդերևութաբանների հավաստիացումների համաձայն, վաղվանից եղանակը կարող է փոխվել, ինչը թույլ կտա բացել անցակետի ճանապարհը:

Նախարարը հայտնել է, որ այս պահին «Վերին Լարսում» կուտակված է մոտ 700 ավտոմեքենա, որոնից մինչև 400-ը հայկական մեքենաներն են՝ հիմնականում բեռնատարներ, իսկ վրացական կողմում կուտակված մեքենաների թիվը համեմատաբար քիչ է:

«Ես այնտեղ շփվել եմ բոլոր վարորդների հետ, չեմ կարող ասել բոլոր 700-ի հետ, բայց, իհարկե, ընդհանուր խոսել ենք: Իրենք և՛ դժգոհություն ունեն, և՛գոհունակություն: Ասում են, որ մարդիկ իրենց օգնում են, թե՛ պետական կառույցների ներկայացուցիչները, թե՛ բնակիչները: Կան նաև տրանսպորտայինն կազմակերպություններ, որոնք ուղարկել են իրենց ներկայացուցիչներին, կան նաև մարդիկ, որոնք իսկապես բողոքում են ինչ-որ ուրիշ հարցերով: Կարծիքները տարբեր են», - ասաց Մարտիրոսյանը:

Նախարարն ընդգծեց, որ իշխանությունները փորձում են այլընտրանքային ուղղություններ գտնել, այդ թվում, ապահովել բեռնափոխադրումը լաստանավերի կամ ավիահաղորդայցությունների միջոցով: Սակայն վերջնական որոշումը կախված է, այդ թվում, նաև գնային

Ընդ որում նա նշեց, որ շատ լոգիտիկական ընկերություններ չեն համաձայնում օգտագործել թանկարժեք լաստանավային փոխադրումը` նախընտրելով «Վերին Լարս» անցակետով փոխադրումները:

«Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ` հաղորդակցության այլընտրանքային ճանապարհների ստեղծման համար: Այս պահին մի քանի տարբերակներ են դիտարկվում, կան հուսադրող բանակցություններ, սակայն արդյունքները դեռ պարզ չեն», - ասաց Մարտիրոսյանը: