03-04-2015 14:20

Ավելի քան 300 մարդ էվակուացվել է Յեմենից ՌԴ

Հատուկ չվերթի երկու ինքնաթիռ, որում գտնվում էր ավելի քան 300 մարդ, դուրս է հանել մարդկանց Յեմենից Ռուսաստան: Մոսկվայի մերձակայքում այս գիշեր դիմավորում էին Յեմենից էվակուացված մարդկանցով ինքնաթիռները: Հիմնականում նրանք ռուսաստանցիներ են, սակայն ռուսաստանյան կողմը չմերժեց նաև այլ երկրների քաղաքացիներին: Էվակուացվել են նաև ուկրաինացիներ, ուզբեկներ, լեհեր և կանադացիներ: Գործողությունները հաջողվել է կատարել երկրորդ փորձից հետո արաբական երկրում տիրող բարդ իրավիճակի պատճառով, որտեղ իսկական պատերազմ է ծավալվել: Ինքնաթիռ բժիշկներ մտան ուղևորների վիճակը ստուգելու համար: Ուղևորների զգալի մասը կազմում են կանայք և երեխաները: Նրանք չէին դադարում անհագստանալ նույնիսկ Յեմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանում ինքնաթիռ մտնելիս: Յեմենում ռուսաստանյան ինքնաթիռները չորեքշաբթի էին սպասում: Սակայն Սաուդյան Արաբիայի զինվորականները արգելել էին վայրէջք կատարել: Կողմերին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել միայն հինգշաբթի: Երբ ինքնաթիռը օդ բարձրացավ, ուղևորների տրամադրությունը փոփոխվեց: Թռիչքը տևել էր ավելի քան 10 ժամ, Քաիրեում վայրէջք էր կատարվել: Էվակուացումը պատրաստվել էր նախօրոք: Ռուսաստանյան դիվանագետները զանգահարում էին հայրենակիցներին և առաջարկում օգնել տուն վերադառնալ: Դեսպանություն էին դիմում նաև այլ երկրների քաղաքացիները: Ահա թե ինչու այսօր Մոսկվայում հայտնվեցին ոչ միայն ռուսաստանցիաները, այլ նաև օտարերկրացիները, ովքեր Յեմենը ալքելու այլ տարբերակներ պարզապես չեն ունեցել. Լեհաստանի, Լիտվայի, Բելառուսի, Ուսբեկստանի և այլ երկրների քաղաքացիները: Ավիահարվածների գոտին որոշել էին լքել նաև Յեմենի քաղաքացիները: ՄԱԿ-ի տվյալներով՝ ռմբակոծումներից մեկ շաբաթում զոհվել է շուրջ հարյուր խաղաղ բնակիչ: