Բավ է պառակտվել
13-05-2016 15:10

Ռուսական ռազմակայանի անօդաչուները շուրջ 20 հազար կիլոմետր են անցել Հայաստանի երկնքում

Հայաստանի ռուսական ռազմակայանում 2016 թվականի ուսուցման շրջանում անօդաչու թռչող ապարատների ստորաբաժանման ինքնաթիռները շուրջ 20 հազար կիլոմետր են անցել «Կամխուտ», «Ալագյազ» և «Փամբակ» բարձրլեռնային զորավարժարանների երկնքում, թռիչքների ընդհանուր տևողությունը կազմել Է շուրջ 200 ժամ: Այդ մասին  տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող ապարատները կիրառվում են հետախուզական ստորաբաժանումների, զանազան վարժանքների ընթացքում զինծառայողների գործողությունների հսկման, ավտոմոբիլային եւ զրահատանկային շարասյուների ուղեկցման, ինչպես նաեւ հրետանային եւ տանկային հրաձգությունների ժամանակ կրակի ճշտման համար:
Մարտական պատրաստության միջոցառումների ընթացքում կիրառվել են «Օռլան-10», Լեեր-3», «Գրանատ-1» եւ «Զաստավա» ինքնաթիռներ, «Նավոդչիկ-2» եւ «Օռլան» արդի համալիրներ, որոնք ռուսական ռազմակայանի սպառազինությունը համալրել են 2015 – 2016 թվականներին: