Բավ է պառակտվել
28-08-2014 14:04

Սեպտեմբերի 1-ից հանրապետությունում դպրոց կհաճախեն 40 հազար առաջին դասարանցի.ԿԳՆ

Կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Սեպտեմբերի 1-ից հանրապետությունում դպրոց կհաճախեն 40 հազար առաջին դասարանցի: «Առաջին դասարանցիների թիվը կամփոփվի մինչ սեպտեմբերի վերջ: Այժմ ընթանում է դասագրքերի բաշխման գործընթացը: Այս տարի լույս են տեսել 29 անուն նոր դասագրքեր»,-ընդգծեց նախարարը:
Ըստ Ա. Աշոտյանի՝ սահմանված ժամանակացույցի՝ ավարտվել են նաև մի շարք դպրոցների վերանորոգման աշխատանքները, որոնք պատրաստ են ուսումնական տարվա մեկնարկին: «Այս տարի իրենց հաջողվել է խուսափել ուսուցիչների կազմի կրճատումից, իսկ հուլիսի 1-ից վերջինների աշխատավարձերը բարձրացել են 9 տոկսով»,-նշեց նախարան ու հավելեց, որ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում մեկնարկելու է նաև «Կայուն սնունդ» ծրագիրը:
Նշվեց նաև, որ փորձնական կարգով 10 դպրոցներում ներմուծվել է նաև ազգային երգ ու պար առարկան, որը մշակվել է համապատասխան ոլորտի մասնագետների կողմից: Ուսումնական տարվա ընթացքում ավագ և հիմնական դպրոցները կստանան ութ վիրտուալ լաբորատորիաներ, որոնց միջոցով երեխաները կկարողանան կիրառել իրենց գիտելիքները: