Բավ է պառակտվել
23-12-2013 13:50

Տոնական օրերին խստորեն կվերահսկվեն աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները

Այսօր կայացել է քաղաքապետարանի տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն: Հանձնարարվել է նաև խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետը խստորեն հանձնարարել է հատուկ ուշադրության տակ պահել մայթերի և բակային տարածքների, ինչպես նաև աստիճանահարթակների մաքրման աշխատանքների ընթացքը: Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումը: 

ՙԿատարված աշխատանքները դեռևս բավարար չեն: Դեռ բավական անելիքներ կան հատկապես բակային տարածքների, մայթերի և աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: Անշուշտ, խիստ ցածր ջերմաստիճանի պայմաններում ստեղծվում են լրացուցիչ դժվարություններ և խոչընդներ, սակայն պետք է շարունակել ամենօրյա աշխատանքն ու մեր քաղաքացիների համար ապահովել համապատասխան պայմաններ՚,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև հանձնարարել է տոնական օրերին հնարավոր տեղումների դեպքում, ձնամաքրման համապատասխան աշխատանքներն առավել օպերատիվ կազմակերպելու նպատակով, նախապատարաստել անհրաժեշտ քանակությամբ աղ ու ավազ և համայնքային ենթակայության ձեռնարկությունների մեքենասարքավորումներին զուգահեռ, այդ աշխատանքներում ներգրավել նաև շինարարական կազմակերպությունների համապատասխան տեխնիկան: Լենինգրադյան-Իսակով-Արշակունյաց ավտոճանապարհների շինարարության երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախագծանախահաշվային անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են: Քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ ևս մանրակրկիտ ուսումնասիրել և դրանից հետո միայն վերջնականապես ներկայացնել փաթեթը:
Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից 2013 թվականի ընթացքում սիրիահայ հարյուրավոր ընտանիքների, ըստ անհրաժեշտության, ցուցաբերվել է համապատասխան աջակցություն, այդ թվում՝ սոցիալական և առողջապահական: Սիրիահայերն ակտիվորեն ներգրաված են եղել նաև կրթական-մշակութային տարբեր ծրագրերում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն