Բավ է պառակտվել
28-02-2014 10:50

Թուրքիայում Ցեղասպանության զոհերի ժառանագներին քաղաքացիություն տալու օրինագիծ է առաջադրվել

Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» (BDP) կուսակցության ասորի պատգամավոր Էրոլ Դոռան ներկայացրել է նոր օրինագիծ, որով նախատեսում է քաղաքացիություն տալ 1915-ին, այն ժամանակվա կառավարության պաշտոնական հրապարակման հիման վրա իրականացրած տեղահանությունից հետո տարբեր պատճառներով քաղաքացիությունից զրկվածների ժառանգներին։
Էրոլ Դոռան ներկայացված օրինագծում պարզաբանել է, թե 1915-ից հետո տարբեր պատճառներով Թուրքիայի քաղաքացիությունից զրկված անձանց ժառանգներն ինչ պետք է ներկայացնեն Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար՝ շեշտելով ցանկը. այն ժամանակաշրջանի անձնագրեր կամ անձը հաստատող փաստաթղթեր, եկեղեցու գրանցամատյանները, ազգային փոքրամասնությունների հիմնադրամների գրանցումները, նախկինում ապրած վայրերի մասին բանավոր պատմություններ, օսմանյան փաստաթղթերում անցնող անուններ, զինվորական գրանցումներ, նավի կամ այլ փոխադրամիջոցի տոմսեր, ամուսնության վկայականներ եւ Թուրքիայից այլ երկիր գաղթելու մասին տեղեկանք այդ երկրից։
Էրոլ Դոռան նշել է, թե հայ հայտնի արվեստի գործիչներ Վիլիամ Սարոյանը, Արամ Տիգրանը շատ էին ցանկանում թաղվել իրենց պապերի հողերում, սակայն նրանց նույնիսկ դա թույլ չտվեցին՝ շեշտելով, թե նոր օրինագծով ինչ-որ չափովի կշտկվի նման սխալները: