11-05-2017 13:33

Սևանը հայտնվել է ռուսաստանցիների նախընտրած ԱՊՀ հանգստավայրերի թոփ հնգյակում

Ըստ «ՏուրՍտատ» վերլուծական գործակալության, Հայկական Սևանա լիճը հայտնվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից 2017թ. ամռանը առավել նախընտրելի ԱՊՀ հանգստավայրերի առաջատար հնգյակում:
Այսպիսով, տվյալների համաձայն, ռուս զբոսաշրջիկները Սևանա լճում հանգիստը ամրագրում են միջինը երեք օրով:
Հայաստանում զբոսաշրջային բյուջեն միջինում կազմում է օրական 65 դոլար: Սևանա լճում հանգստանալու համար ռուս տուրիստներ են ժամանում հիմնականում Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից:
Գործակալության տվյալներով ԱՊՀ երկրների հանգստավայրերի լավագույն հնգայում են հայտնվել Բորովոեն (Ղազախստան), Իսիկ Կուլը (Ղրղզստան), Նարոչը ( Բելառուս), Լենքորանը (Ադրբեջան) և Սևանա լիճը (Հայաստան):
Վարկանշային աղյուսակը կազմվել է հյուրանոցների օնլայն ամրագրված համարների վերլուծության արդյունքում:
Սևանա լիճը՝ Եվրասիայի ամենամեծ բարձրլեռնային լճերից է, որը տեղակայված է հայկական լեռնաշխարհի սրտում՝ 1914 մետր բարձրության վրա: Լճի երկարությունը՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք ավելի քան 70 կմ. է, իսկ նրա ջրային հայելու մակերեսը գրեթե 1,5 հազ. քառակուսի կմ. է:
Լճից սկիզբ է առնում միակ ակունքը՝ Հրազդան գետնը (Արաքսի վտակ), ընդ որում նրա մեջ թափվում է 28 գետ, որոնց ավազանների ընդհանուր մակերեսը կազմում է 2776 քառ. կմ.: 2030թ նախատեսվում է լճի մակարդակը բարձրացնել մինչև 1903,5 մետրը: