Բավ է պառակտվել
16-01-2015 08:36

Պերմյակովը Գյումրիում է, մեր աչքերով տեսել ենք.Մարտուն Գրիգորյան

Պերմյակովը Գյումրիում է, մենք մեր աչքերով տեսել ենք: Այդ մասին նախօրեին, Գյումրիում դատախազության դիմաց հավաքված բազմության առջեւ հայտարարել է ԱԺ գյումրեցի ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով ակտիվիստներից մեկի` Կարեն Պետրոսյանի հետ, նոր էր վերադարձել 102-րդ ռազմաբազայից, որտեղ գտնվում է սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը: Պատգամավորը վստահեցրել է, որ զինծառայողը գտնվում է ռազմաբազայում եւ հորդորել գյումրեցիներին գնալ տուն. «Կասկածի բան չկա, մենք անձամբ այդ խցիկը չենք էլ մտել, խցիկի փոքր անցքից տեսել ենք այդ ոճրագործին, մեզ թույլատրել են գնալ խցիկ, իրան տեսել ենք, ես էլ եմ տեսել, Կարենն էլ, դեմքը տեսել ենք, էդ ոչխարն էր` հաստատ: Մեզ ուղեկցել են, տեսել ենք էդ վիժվածքին: Մենք նկարահանելու խնդիր չէինք դրել, դրա համար էլ չենք նկարահանել»: