Բավ է պառակտվել
24-02-2014 13:36

ՀՅԴ ղեկավարը պարզաբանում է ՛՛Չաթլախ՛՛ բառի իմաստը և նշում, որ ՛՛Ղալաթն՛՛ ավելի վատ բառ է

Այսօր, լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պարզաբանեց ՀՀ արդարադատության նախարարի հասցեին իր ասածը, այն է՝ չաթլախ:

՛՛Չաթլախ» բառը տաճկերեն է, որը նշանակում է «ճաք տված», կարող եք բացել Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանը ու այնտեղ հայտնաբերել բառի բացատրությունը՛՛:
՛՛Չաթլախ՛՛ բառի ՛՛բարոյականությունը՛՛ հաստատելու նպատակով, Ռուստամյանը մեջբերում է արդարատատության նախարարի ասածը, այն է՝ ՀՀ Կառավարության հրաժարականը ցանկացողները ղալաթ են անում:

՛՛Իսկ ղալաթ անելը լավ իմաստ ունի, հա՜: Ինքը մեզ հորդորում է լավ իմաստներ գտնենք, մենք էլ իրեն ենք հորդորում լավ իմաստներ գտնել: Եթե իրեն թվում է՝ մենք չենք տիրապետում բառապաշարին, ապա չարաչար սխալվում է, մենք սրանով կսահմանափակվենք՛՛։
Ռուստամյանը նշեց, որ նման բառերի կիրառումն իր ոճը չէ, բայց խնդիրն այն է, որ նախարարը իր բարձունքին պետք է մնա. ՛՛Խոսքը վերաբերում է 53 պատգամավորի, ու դու պարզապես պարտավոր ես հարգել նրանց կարծիքը, ինչպես կարելի է քամահրանքով արտահայտվել: Մարդուն ասես կվիրավորվի, բա 53 պատգամավորի մասին է խոսքը ու անպատվում ես նրանց հետ եղած ժողովրդին: Սրանով պետք վերջ դրվի այս ամենին ու առաջնորդվենք խոտորնակին –խոտորնակ սկզբունքով՛՛- հավելեց Ռուստամյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ հերթական քառօրյան սկսվել է Արմեն Ռուստամյանի հերթագրումով: Նա իր եկույթում նշել է.
՛՛Արդարադատության նախարարն իրեն թույլ է տալիս ԱԺ չորս ուժերին ասել՛՛ղալաթ են անում՛՛, որ Կառավարությանն անվստահություն են ցանկանում հայտնել: Սա աննախադեպ է, որովհետև սա վիրավորանք է ամբողջ Ազգային Ժողովի 52 պատգամավորի հանդեպ: Նախարարն այդ ամենը լավ չի հասկանում, կամ սկսել է նոր հասկանալ, ու փոխանակ նշի, որ սայթաքել է կամ սխալվել է, մի բան էլ ավելի է բարդացնում վիճակը՝ նշելով, որ արաբերենից թարգմանած ՛՛ղալաթը՛՛ նշանակում է՝ ՛՛սխալ անել՛՛: Ես էլ այդ դեպքում կարող եմ ասել նախարարին ՛՛ղալաթ ես անում չաթլաղ, որը թարգմանաբար նշանակում է….՛՛: Այս արտահայտությունից հետո Արմեն Ռուստամյանի խոսքն ընդհատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և թույլ չտվեցին շարունակել ելույթը: