Բավ է պառակտվել
24-10-2016 07:10

Արմեն Մարտիրոսյանը, ում պատճառով «Բելավիայի» ինքնաթիռը վերադարձրել են Կիև, ն մանրամասներ է երկայացրել

ՀՀ քաղաքացի, բլոգեր և լրագրող Արմեն Մարտիրոսանը, որի պատճառով բելառուսական «Բելավիա» ընկերության ինքնաթիռը վերադարձվել էր Կիևի օդանավակայան, միջադեպը կապում է իր քաղաքացիական դիրքորոշման հետ:

«Ես հենց առաջին օրվանից դեմ էի Ուկրաինայում պետական հեղաշրջմանը, կոչ էի անում նախագահ Վիկտոր Յանուկովիչին խստորեն պատժել նրանց, ովքեր «հրահրում» են քաղաքացիական պատերազմ, օգնել եմ «Բերկուտ» հատուկ ջոկատայիններին, կազմակերպել եմ կլոր սեղաններ, մամուլի ասուլիսներ»,- ասել է նա:
Մարտիրոսյանի խոսքով՝ տեղի ունեցածը շատ անսպասելի է եղել, վայրէջքից հետո բարձրախոսով նշել են նրա անունը և խնդրել դուրս գալ իրերով:

«Ինձ դիմավորեցին Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները և ուղեկցեցին օդանավակայանի շենք»,- պատմել է Մարտիրոսյանը՝ նշելով, որ վերջիններս իրենց բավական քաղաքավարի են պահել:
Անցագրային բաժնում, նրա ներկայացմամբ, իրեն մանրակրկիտ խուզարկել են. «Նրանց անընդհատ թվում էր, թե ինչ-որ տեղ ես տեղեկատվությամբ կրիչ եմ թաքցնում»:

Լրագրողը նաև հաստատել է, որ մտադիր է դիմել դատարան «վիճարկելու ուկրաինական իշխանությունների անօրինական գործողությունները»:

Հոկտեմբերի 21-ին Կիևից Մինսկ թռչող «Բելավիա» ավիաընկերության «Բոինգ 737-800» ինքնաթիռը, ուկրաինացի ավիակարգավարի պնդումով ստիպված է եղել Կիևի օդանավակայան վերադառնալ: Անձնակազմին ասվել է, որ հրահանգը չկատարելու դեպքում կործանիչներ օդ կբարձրացվեն:
15:55-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի «Ժուլյանի» օդանավակայանում: Ուկրաինայի իրավապահ մարմիններն ինքնաթիռից իջեցրել են 1 ուղևորի, որը ՀՀ քաղաքացի է:

Բելառուսական ավիափոխադրողը նշում է, որ Ուկրաինայի իրավապահ մարմիններն ազատ են արձակել ուղևորին, որի համար ստիպել էին իջեցնել ինքնաթիռը` նա Մինսկ է ուղևորվել նույն օրը երեկոյան 19:00-ին «Բելավիա» ընկերության B2−830 չվերթով: