Բավ է պառակտվել
15-05-2014 13:52

Արդյոք նորաստեղծ ընտանիքներն այսօր պե՞տք է ծնողներից առանձին ապրեն

Յուրաքանչյուրս երիտասարդ տարիքում երազում ենք ամուր ընտանքի, սիրող կողակցի և առողջ երեխաների մասին: Սակայն ամուսնությունից հետո շատերի կյանքում ռոմանտիկ ու զգացմունքային պատկերացումները փոխարինվում են կենցաղի և հոգսերի հետ: Իսկ ահա շատ զույգեր երազում են ապրել առանձին պայմաններում, այդպիսով կարծելով, թե ամեն խնդիր կհաղթահարվի: Իսկ այդ բուռն ցանկությունը արդյո՞ք երջանկացնում է զույգերին: Ըստ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի մինչ ամուսնությունը երիտասարդները չեն պատկերացնում կենցաղային խնդիրները, իսկ ահա առանձին պայմաններում ապրելով կրկին կենցաղային վեճերից, խնդիրներից չեն խուսափում:
Առանձնապես մեղք չի համարվում առանձին պայմաններում ապրելը, սակայն դա երջանկության գրավական չէ, կարծում է Տեր Ղազարը և հավելում, որ աստվածապաշտ ընտանիքում ցանկացած պայմաններում էլ հնարավոր է երջանիկ ապրել:
Gisher.news-ի հետ զրույցում քահանան նշեց, որ խնդիրներ կարող են առաջանալ այն ընտանիքներում, որտեղ տարբեր կրոնական հայացքներ կան: Ինչպես նաև չափազանց կարևոր է երեխաներին մինչև քառասունքը կնքելը, քանի որ դրանից հետո աստվածահաճո կյանքով երեխային մեծացնելու պարտավորությունը սկսում են ծնողները կրել:
Ընտանեկան ճգնաժամերից յուրաքանչյուր զույգ չի խուսափի, սակայն խորը գիտակցության շնորհիվ դրանք կարելի է հաղթահարել: Տեր Հայրը նշում է, որ խնդիրների դեպքում չի կարելի միակողմանի մեղադրել կամ կնոջը կամ տղամարդուն. ՛՛Եթե տղամարդը դրսում շնանում է և գալով տուն կնոջից հոգատարություն և ուրախ տրամադրություն է պահանջում, դա արդեն իսկ սխալ է, այսինքն կողակիցներն ամեն գնով պետք է երջանկացնեն միմյանց, իհարկե գիտակցելով, որ ամուսնությունը բնավ նման չէ հեքիաթի, նրանք պետք է պատրաստ լիեն խնդիրներին դիմակայելուն՛՛,-նշեց Տեր հայրը:

Իսկ ահա 50-ամյա տիկին Ռիտան News. gisher.ru-ի հետ զրույցում նշեց, որ հայ ընտանքիներում շատ հաճախ չեն հասկանում միմյանց, վեճեր են առաջանում, քանի որ երիտասարդ զույգերն ապրում են ծնողների հետ, բազմանդամ ընտանիքներում:Ըստ նրա ամուսնությունից հետո զույգերը պետք է, գոնե 2-3 տարի ապրեն առանձին պայմաններում, քանի որ այդպես կարող են միմյանց լավ և ճիշտ հասկանալ:

Մինչ ամուսնությունը սիրահարները միմիայն վայելում են փոխադարձ սեր, ռոմանտիկա և հետաքրքիր ժամանց: Իսկ ահա ամուսնությունից հետո կենցաղն աստիճանաբար սկսում է խեղդել: Սակայն ամուսիններն անկախ իրենց տարիքից այնքան գիտակից պետք է լինեն, որ չհիասթափվեն:
Այսօր շատ ու շատ կանայք են ձգտում հաստատվել իրենց կարիերայում, անգամ պատրաստ են թողնել իրենց երեխաներին ու աշխատել: Սակայն սա ոչ միայն հաճույքի այլև կենցաղային խնդիրները հոգալու համար: Սակայն քահանան հիշեցնում է, որ կնոջ ամենակարևոր աշխատանքն այս կյանքում երեխաների մասին հոգալն է:
Ընդունված է կարծել, որ հայ ընտանիքները ամուր սյուների վրա են : Սակայն ընտանեկան խնդիրները բոլորի ՛՛դուռն էլ թակում են՛՛: Տեր Ղազար քահանան կարծում է, որ ի համեմատություն այլ երկրների, այո, կարելի է կարծել, որ դեռևս հայ ընտանիքներում պահպանվել են ավադույթներ և ամրություն: Կարևորն այն է, որ յուրաքանչյուր զույգ գիտակցի՝ ամուսնությունն ամրանում է քրիստոնեավայել կյանքով ապրելու դեպքում:

Սյուզի Ասատրյան