Բավ է պառակտվել
04-03-2014 12:26

Նախորդ տարվա ընթացքում առցանց եղանակով 144 դիմում է ստացվել

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը մայրաքաղաքի բոլոր բնակիչներին հնարավորություն է ընձեռում քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանմանն ուղղված դիմումները ներկայացնել նաև առցանց տարբերակով:
Առցանց դիմումները ներկայացվում են համապատասխան բաժնում լրացնելով բաց թողնված տողերը, ըստ անհրաժեշտության կցելով նաև համապատասխան փաստաթղթեր:
Նախորդ տարվա ընթացքում քաղաքացիների կողմից առցանց եղանակով 144 դիմում է ստացվել: Ներկայացված բոլոր դիմումները, ինչպես առձեռն դիմումների դեպքում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ստացել են իրենց պատասխանները:
Առցանց դիմումը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում տանը կամ ցանկացած վայրում, օգտվելով համակարգչից, դիմում հղել ու նաև պատասխան ստանալ: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կայքը հնարավորություն է տալիս նաև տրամադրված բանալի կոդերի միջոցով առցանց հետևել առձեռն, գրավոր ներկայացված դիմումի ընթացքին: