Բավ է պառակտվել
21-02-2014 15:43

ԱՄՆ դեսպանը պնդում է, որ կենսաթոշակային նոր համակարգը ՀՀ-ի համար պարզապես անհրաժեշտություն է

Այսօր, կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովի ընթացքում, որին փորձել էին խոչընդոտել ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնող խմբի անդամները, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, նշել է, որ Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգը երեք կարևոր կետ ունի: Առաջինն այն է, որ կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանին:

Նա նշեց, որ իրենք աշխատելու են ՀՀ Կառավարության հետ, կենսաթոշակային նոր համակարգ ձևավորելու ուղղությամբ:

՛՛Երկրորդ՝ հանրային իրազեկվածությունը, հանրության աջակցությունը այս գործում շատ կարևոր խնդիր է, և ես կոչ եմ անելու կառավարությանը, որպեսզի այս գործընթացը պարզ ընկալելի լինի և հաջողություն ունենա՛՛- հավելել է նա:

Ըստ դեսպանի, երրորդ առավելությունն էլ կուտակային հիմնադրամներն են, որոնք ձևավորվում են, մասնավոր են, և դրանք գործարկվում են միջազգային համբավ ունեցող կառավարիչների կողմից:
Դեսպանը նաև տեղեկացրեց, որ իր երկրում իրենք ունեն սոցիալական ապահովության համակարգ, որը պարտադիր է, և դա մասնավոր չէ, այլ պետության կողմից է գործարկվում: ՛՛Մեզ մոտ բանավեճեր կան, որ որոշ մասնավոր ընկերություններ, քաղաքական ուժեր կուզեին, որ մեզ մոտ նույնպես մասնավոր կենսաթոշակային համակարգ լիներ՛՛- ասաց նա: