Բավ է պառակտվել
27-01-2014 12:34

Ալիևի նպատակը սահմանում միայն լարվածություն պահե՞լն է

Հայ-ադրբեջանական սահմանին նկատվող լարվածությանն են անրադառնում և՛ քաղաքական գործիչները, և՛ արվեստագետները, և՛ քաղաքագետները: Խնդիրն այնքանով է մտահոգիչ, որ հակառակորդի՝ հրադադարի խախտման միջոցով հայ զինվորի կյանքն է խաղասեղանին: Բայց սահմանին կանգնած քաջարի զինվորը միշտ է ապացուցել, որ ցանկացած սադրիչ գործողություն՝ թշնամին ձախողելու է և դիվերսիոն հարձակումների ժամանակ, թեկուզ և հայ զինվորի մահվան գնով հակառակորդը ետ է շպրտվելու իր սահման:

Ադրբեջանի կողմից դրսևորվող դիվերսիոն գործողություններին է անրադառնում նաև քաղաքագետ  Հրանտ Մելիք Շահնազարյանը: Ըստ նրա, այդ գործողություններն անմիջականորեն կապված են բանակցային գործընթացների հետ:

 ՛՛Ադրբեջանցիները ցանկանում են խեղաթյուրել բանակցային գործընթացը: Եթե մենք վերցնենք այն ֆոնը, որի վրա տեղի են ունեցել նախարարների հանդիպումը, ապա հանդիպման օրը Ադրբեջանի կողմից ակտիվորեն տարածվում էր տեղեկատվություն այն մասին, որ բանակ են զորակոչում բոլոր ցանկացողներին, որը ցույց էր տալիս, որ մոբիլիզացիայի պես ինչ որ քաղաքականություն է իրականացվում”,-հավելեց քաղաքագետ Շանազարյանը:

Դիվերսիոն հարձակման ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, հակառակորդն էլ ավելի շատ կորուստ է կրել, սակայն քաղաքագետի պնդմամբ  Ադրբեջանը կեղծում է պաշտոնական տվյալները :

՛՛Նախորդ բանակացային փուլին երկու կողմերն էլ բավականին կառուցողական դիրքորոշմամբ էին հանդես եկել և մեր նախագահը այդ փուլը գնահատել էր նորմալ: Սակայն այս փուլում նրանք անցան սադրանքին և Ալիևը վերադառնում է այն քաղաքականությանը, որի նպատակը տարածաշրջանում լարվածություն պահելն է”,-նշեց քաղաքագետը:

Քաղաքագետի հավաստմամբ մեր առաջ ծառացած գլխավոր խնդիրը  անվտանգությունն է, քանի որ ամեն օր կրակոցներ են տեղում Տաուշի մարզի գյուղերի վրա: