Բավ է պառակտվել
29-01-2015 14:57

Բողոքի ակցիա ՀՀ նախագահի նստավայրի մոտ

ՀՀ կառավարության շենքի մոտ սկիզբ առած բողոքի ակցիան տեղափոխվեց նախագահական նստավայրի մոտ: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել «Շրջանառության հարկի մասին » օրենքը, որը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 1-ից: Այս պահին նախագահական նստավայրի մոտ հավաքվել են հազարավոր մարդիկ: Իրենց բողոքը արտահայտելու համար Երևան են ժամանել նույնիսկ մարզերի բնակիչները: Նրանց թիվը անընդհատ աճում է: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «դադարեցում» բառը և պահանջում են, որպեսզի այս խնդիրը լուծի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեր թիվը ավելանում է, իշխանությունները պետք է հաշվի առնեն մեր պահանջը: Մենքկբացենք դարպասները և ներս կանցնենք», - նշել են ակցիայի մասնակիցները, որոնց զգալի մասը կազմում են առևտրականները: Ակցիայի մասնակիցները հայտարարում են մինչև վերջ պայքարելու իրենց մտադրության մասին: Նշենք, որ նախագահական նստավայրի մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել: Ակցիայի մասնակիցներին թույլ չեն տվել մոտենալ անմիջապես շենքին՝ նրանց ստիպելով նահանջել փողոցի հակառակ կողմը: Ոստիկանությունը պատճառաբանում է իր գործողությունները նրանով, որ ըստ օրենքի նմանատիպ ակցիաները պետք է անցնեն նախագահական նստավայրից «խելամիտ հեռավորության վրա»: Հիշեցնենք, որ մինչ այդ ակցիայի մասնակիցները հավաքվել էին Հայստանի կառավարության շենքի մոտ և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում էին պահանջել: Վարչապետի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Հովիկ Աբրահամյանի ժամանակացույցը չափազանց ծանր է և նա չի կարող հանդիպել առևտրականների հետ: «Շրջանառության հարկի մասին » օրենքի դեմ ուղղված բողոքները սկսվել են դեռևս անցյալ տարվա սեպտեմբերից: Դրանից հետո կառավարությունը որոշեց հետաձգել օրենքի ուժի մեջ մտնելը հոկտեմբեր ամսից մինչև փետրվարի 1-ը: