Բավ է պառակտվել
26-04-2014 19:11

ԱԻՆ-ը Խարբերտի մանկատանը սեյսմիկ անվտանգության ուսուցում է կազմակերպել

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն, ապրիլի 25-ին, ընդունել է Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանին եւ Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանին։ Հանդիպմանը ներկա էին մանկատներում սեյսմիկ անվտանգության հարցերով ուսուցում կազմակերպած ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը եւ ծառայության՝ ուսուցում անցկացրած մի խումբ մասնագետներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը զրուցակիցներին պատմել է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության, կարճ ժամանակահատվածում արձանագրած շոշափելի առաջընթացի մասին: Հայկարամ Մխիթարյանը շեշտել է մանկատներում սեյսմիկ անվտանգության հետ կապված ուսուցողական միջոցառումների անցկացման կարեւորությունը, քանի որ երեխաները սեյսմիկ ռիսկի նկատմամբ համարվում են առավել խոցելի: Զրուցակիցները անդրադարձան այն միջոցառումներին եւ դասընթացներին, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացնում է մանկատներում, նպատակ ունենալով բարձրացնել երկրաշարժերի վերաբերյալ երեխաների իրազեկվածության մակարդակը:

Մանկատների տնօրենները շնորհակալություն հայտնեցին այն մշտական ուշադրության համար, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ցուցաբերում է մանկատների նկատմամբ, եւ խնդրեցին իրենց շնորհակալական խոսքը փոխանցել նաեւ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մանկատների հետ նախարարության հետագա համագործակցության վերաբերյալ եւ նշեցին ծրագրերի շարունակականության կարեւորությունը:

Հանդիպման վերջում Հայկարամ Մխիթարյանը ԱԻ նախարարության անունից մանկատներին հանձնեց հեռուստացույցներ: