Բավ է պառակտվել
04-08-2014 17:11

Սահմանին սպանվել է ոչ թե 40 հայ, այլ՝ ադրբեջանցի զինծառայող. ԼՂՀ ՊԲ

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշում էր որ այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես «ԱՊԱ» էլեկտրոնային կայքի հրապարակած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական ուժերը Մարտակերտի ուղղությամբ ոչնչացրել են 40 հայ զինծառայողի, ապատեղեկատվություն է:
«ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշվածը ապատեղեկատվություն ու մտացածին երևակայության արգասիք է, և հակառակորդի պետական քարոզչամեքենան հերթական անգամ փորձել է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն: Ավելին, նշված 40 զինծառայողի մահվան մասին տեղեկատվությունը վերաբերում է հենց ադրբեջանական կողմին, ինչը արդյունք է հանդիսացել վերջինիս ռազմական ղեկավարության արկածախնդիր, անհաշվենկատ ու չհիմնավորված մարտավարության: ՊԲ առաջապահ զորամասերը ԼՂՀ պետական սահմանի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և, հարկ եղած դեպքում, պատժիչ գործողություններով շոշափելի կորուստներ պատճառում հակառակորդին»,– նշված ՝ հաղորդագրությունում: