Բավ է պառակտվել
31-03-2016 14:07

Օբամայի վարչակազմը մտահոգությւոն է հայտնել Սբ. Կիրակոսի պետականացման հարցով

ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակը Դիարբեքիրում վերջերս վերակառուցված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պետականացման հարցով դիմել է ԱՄՆ-ի կառավարությանը: 
Ի պատասխան՝ Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ի դեսպանատունն Անկարայում և հյուպատոսարանները Ստամբուլում և Ադայանում հետևում են Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմանը և վերջին օրերին այդ հարցը քննարկել են կենտրոնական կառավարության ու տեղի իշխանությունների հետ։ 
Թուրքական կառավարությունն ԱՄՆ պաշտոնյաներին տեղեկացրել է, որ դա «բյուրոկրատական միջոցառում է»՝ վերջին ամիսների մարտերի ընթացքում վնասված կառույցների վերակառուցման համար։ 
ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը ողջունել է թուրքական կառավարության հետ Սուրբ Կիրակոսի հարցով կապ հաստատելը՝ ընդգծելով, որ Թուրքիայի այդ քայլը ոտնձգություն է կրոնական ազատությունների հանդեպ։ 
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում կառավարության որոշմամբ պետականացված վայրերի թվում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսը։
Նույն որոշմամբ պետականացվել են նաև ասորական և բողոքական եկեղեցիները։
Դիարբեքիրում այժմ չկա որևէ բաց եկեղեցի, ուր կկարողանան այցելել շրջանում բնակվող ոչ մուսուլման բնակիչները։ Սուրբ Կիրակոսը վերանորոգվել էր ԱՄՆ-ի և շատ այլ երկրների համատեղ ջանքերով։ Եկեղեցու վերակառուցման համար 2 մլն թուրքական լիրա էր ծախսվել։