Բավ է պառակտվել
24-01-2014 18:55

Իրականում ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը Կորեայում

 Այսօր, տարբեր լրատավամիջոցներում տարածվել են տեղեկություններ այն մասին, որ ՀՀ նախագահը հունվարի 17-ից անցնելով կարճատև արձակուրդի՝ գտնվել է Կորեայում: Հարավկորեական chosun.com կայքն էլ գրել էր, որ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ այցելել է «Չաում» բժշկական և սպա կենտրոն, որտեղ վերականգնողական բժշկական կուրս էր անցել։ Սերժ Սարգսյանն ու իրեն ուղեկցող խումբը ծառայությունների համար 185 հազար դոլար են վճարել։

Մի կողմից քննադատվում է ՀՀ նախագահի ծախսած գումարի չափը, իսկ մյուս կողմից էլ քննարկվում է Սերժ Սարգսյանի առողջական վիճակը: Սակայն ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն անրադառնալով այս քննադատություններին ու մեկնաբանություններին, նշել է. ՛՛Մեր հասարակությունը ու հատկապես որոշ «շահագրգիռ» անձինք այնքան են կորցրել մարդկության տարրական բնութագրիչներն ու բարոյականությունը, որ խնդիր են դարձնում անգամ մարդու՝ իր առողջությամբ զբաղվելու հարցերը։ Վաղը կարող են զարմանալ, որ մարդը հանգստանում է, քնում է կամ դուրս է գալիս զբոսանքի։  Որքան էլ փորձեն ինչ-ինչ բաներ վերագրել, մեր նախագահն առողջական խնդիրներ չունի, և փառք Աստծո։ Չարախինդների ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ չուշացավ ՀՀ նախագահի խոսնակի պատասխանը հնչեցված հարցերի վերաբերյալ։ Առողջ կենսակերպով ապրել խորհուրդ ենք տաիս բոլորին։ Նման լուրեր տարածողներին էլ, ովքեր գուցե ունեն առողջական խնդիրներ, մենք պատրաստ ենք օգնել։ Առողջ եղեք՛՛։

Իսկ ահա նախագահի մամլո քարտուղար Արման Սաղաթելյանը նշել է, որ կարիք չկա անհանգստանալու, քանի որ նախագահը առողջարանում անցկացրած ժամանակի ու ծառայություններից օգտվելու համար վճարել է սեփական միջոցներից:

Հարկ է նշել նաև, որ ՀՀ նախագահի հետ միասին  եղել են նաև նախկին Խորհրդային Միության արբանյակ երկրի նախկին ղեկավարը և ծնունդով հայ, ռուսաստանցի գործարարը, ով նաև անցած տարի ուղեկցում էր պաշտոնական այցով Կորեա ժամանած Վլադիմիր Պուտինին, և օգտվել է վերականգնողական կենտրոնի ծառայություններից: